Մարտական ոգին հայ զինվորի գենի մեջ է. Մարտական ծառայության շքանշանակիր Դավիթ Թադևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Մարտական ոգին հայ զինվորի գենի մեջ է. Մարտական ծառայության շքանշանակիր Դավիթ Թադևոսյան

23:00 29.01.2020

Զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով նախագահի բարձրագույն պարգևին արժանացած ամենաերիտասարդ սպան գյումրեցի Դավիթ Թադևոսյանն է։ 13 տարի առաջ էր, որ ՀՀ զինված ուժերի հատուկ ջոկատային գնդում ծառայության անցավ։ Այս տարիների ընթացքում հանուն հայրենիքի կատարած առաջադրանքների գնահատականը պարգևներն են, առայժմ վերջինը՝ Մարտական ծառայություն մեդալը: Մշտապես դիրքերում ու սահմանին դժվար մարտավարական առաջադրանքներ կատարող սպայի համար շքանշանը համարում է բոլոր մարտական ընկերների, իր զինվորների ու վերադաս սպայական կազմի ձեռքբերումը։

Դավիթի համար Մարտական ծառայություն մեդալը չորրորդն է, որը մյուս շքանշանների կողքին հպարտությամբ զինվորական համազգեստին կամրացնի։ Երիտասարդ սպայի համար շքանշաններից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանք զինվորական կյանքի անցած ուղին են բնութագրում։Այս մեկը Դավիթը ստացել է հայ-ադրբեջանական սահմանին ստրատեգիական նշանակության տարածքների գրավման գործողություններին մասնակցելու համար։ Առաջադրանքը բարդ է եղել, բայց իր զինվորների ու վերադաս հրամանատարական կազմի հետ կարողացել են գրավել ու Հայկական զինուժի ենթակայության տակ վերցնել 140 հեկտար տարածք։

«Այնտեղ մարտավարական նշանակության դիրքեր կային` բլուրներ, որոնք կարևոր էին մեզ համար, էնտեղ կար նաև գազի հետ կապված խնդիր, որ անընդհատ ճնշում էին սպասարկումը, թույլ չէին տալիս, էդ խնդիրներից ազատվեցինք, այդ տարածքներն արդեն անցել են մեր ենթակայության տակ»,-  ստրատեգիական նշանակության տարածքների կարևորության մասին է նշում Դավիթ Թադևոսյանը։

Զինվորական կյանքն իր անաբաժանելի մասն է դարձել։ Դավիթի համար այն զուտ ծառայություն չէ`  ապրելակերպ է, հայրենիքին ծառայելն ու զինվորականի ուսադիրներ կրելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որը սկսվում է սահմանից ու ավարտվում սահմանով, որտեղ զինվորն է կանգնած, ուր ոչ միայն սահմանի, այլև զինվորի պաշտպանությունն է վստահված սպային:

Զինվորականի 13 տարիների փորձով է համոզվել, որ մարտական ընկերն անփոխարինելի է, նրանից է կախված մարտական գործողությունների հաջողությունը։ Ընկերներից բացի, Դավիթի համար նվիրական ու հայրենիքի չափ սիրելի մեկ արժեք էլ կա` ընտանիքը։

Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր ու սպա մտածում է նախ իր ընտանիքի խաղաղության մասին։ Կապիտան Թադևոսյանն  անհանգստանում է նաև իր նորաստեղծ ընտանիքի համար:

«Ընտանիք կազմելուց հետո ամեն ինչ արժևորվել է, արդեն հասկանում ես, որ քո կյանքը մենակ քեզ չի պատկանում: Երբ ամուսնացած չէի, ինչ-որ քայլերի ավելի ռիսկով էի գնում, իսկ հիմա ավելի երկար եմ մտածում մի բան անելուց առաջ, ավելի պարտավորեցնող է, ավելի զգոնություն է տալիս քո գործին, որ հանկարծ ինչ-որ մի տեղ չսայթաքես»,- ասում է Դավիթը:

Մշտապես դիրքային  ծառայությունում գտնվող կապիտանը վստահեցնում է, որ Հայկական բանակի մարտունակությունն ավելի է ամրապնդվում: Իսկ դրա գրավականը, սպառազինության հետ մեկտեղ, զինվորի պատրաստվածությունն է:

«Հնարավոր է, որ Ադրբեջանը լավ զինված լինի, բայց ապրիլյանի ապացույցը այն էր, որ էդ լավ զինված լինելը էդքան էլ կարևոր չի, ամենակարևորը հենց մարտական ոգին է, դուխը, որ հայ զինվորն ունի, հայ գենն ունի, էդ հենց դարերով պատերազմած գենային հիշողությունն է, իմ կարծիքով, որ պահել է իր մեջ»,- նշում է կապիտան Թադևոսյանը:

Կապիտան Թադևոսյանը պատիվ ունի՝ ևս 7 տարի ծառայելու է Հայկական զինված ուժերում: Մարտական ուղի անցած զինվորականը շատ զինվորների հետ շարունակելու է սահմաններ պահել, կազմավորված բանակի հետախուզական ստորաբաժանումը փորձառու զինվորներով համալրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

BACK_TO_TOP