19:05 30.05.2018
Գերմանիայի տեղական իշխանությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է դարձյալ հայտնվել, այսպես կոչված, «հայկական մաֆիան», որի մասին պարբերաբար, 2015 թվականից ի վեր, ծանուցել է «Ազգ» թերթի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը:
Ըստ պարբերականի՝ օրեր առաջ Այհսֆելդ մարզային շրջանի Վորբիս քաղաքում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերի երկու, այսպես ասած, միմյանց թշնամի խմբավորումների միջև ծեծկռտուք է եղել:
Միջադեպի վայր են հասել իրավապահ մարմինները, որոնք փորձել են պարզել ծեծկռտուքի պատճառը և գտնել մեղավորներին: Առայժմ ծեծկռտուքի պատճառ չի նշվում, նշվում է միայն, որ զոհ չկա՝ չնայած այլ դեպքերում եղել են վիրավորներ ու տուժածներ: Այս անգամ նույնպես կողմերի մոտ զենք է հայտնաբերվել: Հայկական երկու խմբավորումների միջև մեկ այլ ծեծկռտուք էլ շաբաթներ առաջ Գերմանիայի մեկ այլ շրջանում է տեղի ունեցել, որում ներգրավված են եղել տասնյակ գերմանաբնակ հայեր: Խոսվում է թմրամիջոցների շրջանառությանը, ավտոմեքենաների վաճառքին, անշարժ գույքին առնչվող հարցերի և այլ դրամական շարժառիթների մասին: Հայերի մասնակցությամբ նմանատիպ խմբավորումների գոյությունը Գերմանիայում նոր չէ:
Shantnews-ն այս թեմայով զրուցել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ, պատմագետ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանի հետ:
– Պարոն Օրդուխանյան, վերջին շրջանում դարձյալ թարմացել են լուրերը՝ Գերմանիայի «հայկական մաֆիայի» մասին: Ի՞նչ է տեղի ունեցել:
– Ցավոք սրտի, հայկական մաֆիայի մասին խոսակցությունները Գերմանիայում նոր չեն: Նրան առնչվող հետաքննությունն այստեղ 2009 թվականից է ընթանում: Եվ այդ խմբավորումների մեջ ներառված են ոչ միայն հայեր, այլև՝ ռուսներ, չեչեններ, գերմանացիներ, մոլդովացիներ, իտալացիներ, ինգուշներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Այս գործի մասին մենք տեղեկանում ենք գերմանական հեռուստատեսությամբ, մամուլով, ինչը, իհարկե, շատ բացասական է ազդում հայկական համայնքի վրա՝ իմիջի, հեղինակության առումով: Կուզենայինք, որ չլինեին նման բաներ, բայց դե մարդիկ այդ կյանքով են ապրում, մենք ոչինչ չենք կարող անել:
– Իսկ ի՞նչ է այդ խմբավորումների ուզածը:
– Գերմանական մամուլը նշում է, որ երկու հայկական մաֆիոզ խմբավորումների միջև տևական բախում կա, որի պատճառը մինչև վերջ հնարավոր չէ ճշտել: Տարիներ շարունակ ընթացող հետաքննությունը չի կարողանում վերջնական պարզել պատճառը, քանի որ հայերը, իրենց նկարագրի համաձայն, ամբողջական տեղեկություն չեն տալիս ոստիկանությանը, այսպես ասած՝ «չեն ծախում մեկը մյուսին», ինչը գերմանական ոստիկանության գործը դժվարացնում է: Բայց հայտնի է, որ գործում կան տարբեր բնույթի հանցանքներ, օրինակ, Իտալիայից մեծ քանակությամբ կեղծ փողերի պատմություն՝ մոտ 125 հազար եվրոյի հասնող, հարձակումներ հայերի ռեստորանների վրա, որը մի կլանը կատարում է մյուս կլանի հանդեպ, կան նաև տարբեր տեսակի մախինացիաներ, որոնց հիմնական պատճառը խճճված է: Երկու հայկական խմբավորումներ միմյանց միջև հարցերը չեն կարողանում լուծել, դրանից բացի՝ խառնված են նաև քրեական հեղինակություններ՝ օրենքով գողեր, չեչեններ, ինգուշներ եւ շատ տհաճ մի իրավիճակ է, որը լարվածության մեջ է պահում այստեղի հայերին: Դեռևս հետաքննություն է գնում, կան տուժածներ, վիրավորներ, ձերբակալվածներ:
– Դեսպանատունը կամ համայնքային կառույցները միջամտո՞ւմ են, ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ են:
– Դեսպանը հանդիպել է նահանգային ներքին գործերի ղեկավարների հետ, քննարկել է հարցը, ինչ-որ լուծումներ գտնելու համար, բայց, ցավոք սրտի, համայնքն այս առումով շատ բան չի կարող անել, դեռ մի բան էլ տուժում է տեղի ունեցածից: Մաֆիաների շուրջ հայկական համայնքը չկա, բացակայում է, հատկապես այստեղի սփյուռքահայերը պատկերացում չունեն ինչի մասին է խոսքը, այսպիսի գործունեությունն անծանոթ է համայնքային հոգեբանությանը:
Գերմանացիներն ասում են, որ սովորաբար մաֆիաները փորձում են իրենց գործունեությամբ աննկատ մնալ, ետին պլանում գործել, բայց այս դեպքում օրը ցերեկով գործողություններ են տեղի ունենում, ասենք՝ բռնի կերպով ներխուժում են ռեստորան, զինված հարձակում են կատարում և այլն, որը նոր երեւույթ է և չափազանց մտահոգիչ է, գերմանացիները նոր որակի հանցագործության հետ գործ ունեն: Նրանց համար հաճախ շոկային են օրը ցերեկով կատարվող նման հարձակումները:
Կրկին շեշտեմ, որ չնայած խմբավորումների անունը «հայկական մաֆիա» է, բայց նրա գործունեությունն ամբողջությամբ հայերին վերագրել չի կարելի, այլ ազգեր էլ կան խառնված: Այս գործում մի քանի նահանգներ են ներգրավված, այդ թվում՝ Բեռլինը: Շատ շրջաններում հայերը ապրում են հանգիստ, խաղաղ պայմաններում և այսպիսի գործողությունները բացասական ազդեցություն են ունենում: Հուսանք՝ հետաքննությունը շուտ կավարտվի և վերջապես կդրվի այս պատմության ավարտը:
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...
09:08 07.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 07.08.2025
Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականումՀայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...
08:50 07.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ըԿորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...
08:40 07.08.2025
Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...