20:00 31.01.2020
Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոններում սկսվել է վարորդական իրավունքի վկայականների ու տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը պլաստիկ քարտերով փոխարինման գործընթացը:
Ժամանակավոր փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ ավտոմեքենաների ներկրման մեծ ծավալների պատճառով պլաստիկե քարտերի ու պաշտպանիչ թաղանթների դեֆիցիտ առաջացավ։ Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ակտիվ հոսք է:
«Գործարքը կատարել էի 45 օր առաջ, ժամանակավոր փաստաթղթի ժամկետը մեկ անգամ 15 օրով երկարացրել եմ, հիմա էլ եկել եմ պլաստիկ քարտը ստանալու»,- նշում էր հերթում կանգնած քաղաքացիներից մեկը։
«Որտեղ կատարել է գործարքը, պարտավոր է ներկայանալ տվյալ հաշվառման բաժանմունք և ստանա իր փաստաթուղթը, եթե չի կարող ներկայանալ, նրա փոխարեն կարող է գալ ներկայացուցիչը՝ լիազոր անձը»,- նշում է ՃՈ գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
«Եթե ժամանակավոր փաստաթուղթը կորցնում է, դիմելու դեպքում դիմում է լրացնում, որ անհայտ պայմաններում կորցրել է փաստաթուղթը, մենք ընդունում ենք դա հիմք և տալիս ենք տրանսպորտի հաշվառման պլաստիկե վկայագիրը, վարորդական վկայականը կորցնելու դեպքում 15 օր ժամկետով տրվում է փաստաթուղթ, այդ ընթացքում, եթե պարզվում է, որ քաղաքացին խախտումներով չի անցել, նոր տրվում է պլաստիկե քարտը»,- պարզաբանում է Գառնիկ Լևոնյանը։
«Սեփականատերը եթե ցանկանում է հաշվառել իր տրանսպորտային միջոցը, բայց չունի վարորդական իրավունքի վկայական, ապա պարտավոր է ուրիշ շահագործող ներկայացնել, ով կունենա տվյալ տրանսպորտային միջոցը վարելու կարգ ու վարորդական իրավունքի վկայական»,- նշում է գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...