Ղամիշլիում քրիստոնյաների են առևանգել. չի բացառվում, որ նրանց մեջ հայեր լինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

Ղամիշլիում քրիստոնյաների են առևանգել. չի բացառվում, որ նրանց մեջ հայեր լինեն

15:21 31.05.2018

Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում քրիստոնյաների և հայերի են առևանգել։ Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Հայ թերթ» կայքը։ Աղբյուրն իր տեղեկությունները քաղել է Ասորիների համաշխարհային խորհրդից, որն այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Ղամիշլիի քուրդ զինյալ խմբավորումների ղեկավարության հրամանով 50-ից ավելի քրիստոնյաներ են առևանգվել՝ նպատակ ունենալով ապահովել նրանց զինվորագրումը և մասնակցությունը տարբեր հատվածներում ընթացող մարտերին։

Ասորիների խորհուրդը նույնպես կոչ է ուղղել քրդական մարմինների ղեկավարությանը՝ անհապաղ կերպով ազատ արձակել քրիստոնյա երիտասարդներին։

Տարբեր աղբյուրներ տվյալ պատահարի վերաբերյալ հայտարարել են, որ առևանգվածների մեջ կան հայեր, սակայն մինչև այս պահը հնարավոր չեղավ ճշտել այդ տեղեկությունները։

Առաջին անգամ չէ, որ նման դեպքեր են տեղի ունենում Ղամիշլիում, որն այսօր համարվում է քրդական ուժերի մեծագույն կենտրոններից։

Հիշեցնենք, որ 2011 թվականին սկսված պատերազմից հետո քրդական ջոկատները ինքնիշխանություն են հաստատել, մասնավորապես, Սիրիայի հյուսիսային հատվածներում, որտեղ գերակշռում է արմատներով քուրդ քաղաքացիների թիվը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

09:30 07.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համար

ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

09:23 07.08.2025

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»

«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

09:18 07.08.2025

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:08 07.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

09:00 07.08.2025

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

08:50 07.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...

BACK_TO_TOP