13:04 14.12.2017
2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դին` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով՝ հայտնաբերել էր ամուսնու դիակը:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մամիկոն Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:
Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` ամուսնու սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Սամվել Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում:
08:30 07.08.2025
Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...
08:25 07.08.2025
Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքումԻրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...
08:15 07.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 07.08.2025
Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե ՄելիքյանԵղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...
08:00 07.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՕգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...