09:15 07.02.2020
Սոցիալական ցանցերում ու կայքերում հաճախ են հայտնվում տեսանյութեր գնված սննդամթերքի անորակ կամ ժամկետանց լինելու մասին, որոնք հենց սպառողներն են տեսագրում։ Մի քանի օր առաջ Գյումրիում էր արձանագրվել նման դեպք, սուպերմարկետից գնված սառեցված հավի միսն ունեցել է կասկածելի բաղադրություն։
Ինչպե՞ս է այդ մսամթերքը հայտնվել ոչ թե մեկ, այլ մի քանի վաճառակետերում, և ովքե՞ր են մատակարարները, սպառողի ահազանգի հետքերով Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են սկսել քաղաքի մեծ ու փոքր վաճառակետեր:
Քաղաքացին անհայտ բաղադարության հավի կրծքամիսը գնել էր Մուշ 2 թաղամասի խանութներից մեկից։ Մսամթերքն ունեցել է սովորական թարմ տեսք և եղել է պահպանման ժամկետի մեջ։ Բայց եփելու ընթացքում կասկածելի, դոնդողանման զանգվածի է վերածվել, սպառողը մսի մնացած չեփած մասը փորձել է վերադարձնել, բայց վաճառակետում հրաժարվել են վերցնել։ Ահազանգը հասել է վերահսկող կառույց։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները նույն օրն էլ այցելել էին սուպերմարկետ և ստուգումներ անցկացրել:
«Կատարել ենք նմուշառում, ուղարկել ենք լաբորատոր հետազոտության, պահեստային մասը թողել ենք խանութում, հիմա նորից կատարում ենք հսկիչ գնում»,-ասում է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը։
Հերթական ստուգում, ուսումնասիրություն մասնագետները կատարեցին ոչ միայն տվյալ խմբաքանակի, նաև վաճառքում եղած բոլոր սառեցված թռչնամսից: Պահպանման ժամկետները, գնման ու մատակարարման փաստաթղթերը, նաև մակնշումները, բոլորն ուսումնասիրության առարկա են, իսկ պարտադիր պետք է լինեն հայերեն թարգմանությամբ ու ԵԱՏՄ տարբերանշանով: Կասկածելի կրծքամսի մնացած քանակը կապարակնքված է, վաճառքը՝ կասեցված։
Սուպերմարկետի սեփականատերն ու աշխատակիցները սպասում են փորձաքննության արդյունքներին։ Հավաստում են, որ մինչ այս երբեք այս ապրանքատեսակից՝ հավի կրծքամսից դժգոհություններ չեն ունեցել, մշտական մատակարարից էլ ստացել են թռչնամիսը։
«Մեր ապրանքները մակնշված են, միշտ ժամկետների մեջ, ունենք որակի սերտեֆիկատ ու հանգիստ վաճառել ենք, խնդիր չենք ունեցել հեչ մի անգամ»,- նշում է սուպերմարկետի գանձապահ Գոհար Բարսեղյանը։
Ստացած խմբաքանակի մեծ մասն իրացվել է, ընթացքում բողոքներ չեն ստացել, այս դեպքից հետո նույն խմբաքանակի հավի կրծքամսից սուպերմարկետում փորձնական եփել են, բայց որևէ արտառոց բան սննդի տեսուչները չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները պարզել են նաև, թե որ երկրից ներկրված սննդամթերք է եղել վաճառքում։
«Արկղերի վրա գրված է Ստավրոպոլսկիյ կրայ,Նեվինամիսկիյ ռայոն, էդ ֆիրման է, առայժմ էսքանը, հետագա դիտարկման արդյունքում կպարզենք՝ ինչ է, միայն էդ չէ, մենք տեղական արտադրության բոլոր մսամթերքների վրա էլի դիտարկում ենք ծավալում»,-նշում է Գագիկ Սարգսյանը։
Տեղական ու ներկրված հավի միսը դիտարկման ենթարկելու պատճառներից մեկն էլ այս օրերին ստացված եվս մեկ ահազանգն է եղել։ Ըստ տեսուչների՝ այս անգամ քաղաքացին հավի միսը գնել է մեկ այլ սուպերմարկետից, որտեղ ևս կատարվել են ստուգումներ ու նմուշառումներ:
«Էդ խմբաքանակները կասեցված են, հիմի հետագա դիտարկումներն ենք կատարում, առանց հայկական մակնշման հավ է եղել, կասեցրել ենք մինչև համապատասխան մակնշում լինի, հավի ազդրամիս էր»,-իրենց իրականացրած դիտարկումների արդյունքներն է ներկայացնում ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչը:
Ինչպես է անհայտ ծագման հավի կրծքամիսն ու ազդրամիսը հայտնվել վաճառասեղաններին, և ովքեր են սպառողների առողջության համար վնասակար մսամթերք արտադրողները, կպարզեն Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները։Հայտնաբերված թռչնամսի անհայտ բաղադրությունն ուսումնասիրում են Սննդի անվտանգության տեսչական մարմնի կենտրոնական լաբորատորիայում։ Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մեկ շաբաթից:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...