Հունվարից պոլիկլինիկաներում անվճար որոշ ծառայությունների մատուցումը դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Հունվարից պոլիկլինիկաներում անվճար որոշ ծառայությունների մատուցումը դադարեցվել է

23:41 07.02.2020

2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, Առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը:

Կասեցումները վերաբերում են միայն քաղաքային առաջնային բուժսպասարկման օղակին։ Այլ կաբինետներում մատուցվող հավելյալ ծառայությունները դադարեցվել են Գյումրու 6 պոլիկլինիկաներում։

Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ում մի քանի տարի շարունակ գործել է ուռոլոգիական անվճար ծառայություն։ Այն ներառված է եղել, այսպես կոչված, այլ կաբինետային ծառայության համակարգում, որի համար պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ու անվճար հետազոտվել են հատուկ սոցիալական խմբերում ներառված քաղաքացիները։ Բայց հունվարի 1-ից այն վճարովի է պոլիկլինիկայի բոլոր պացիենտների համար։

«Դա խնդիր է, որովհետև կա բնակչության մի խումբ, որն ի վիճակի չէ վճարում կատարել: Օրինակ՝ ես երեկ ունեցա հիվանդ, որը շատ դժգոհ գնաց, ուներ խնդիր, սպասարկվել էր նախորդ տարի անվճար, ներկայացվեց, որ արդեն ծառայությունը վճարովի է դարձել, վճարովի ծառայությունը էդ մարդը չուզեց, գնաց»,- ներկայացնում է Գյումրու «Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա»-ի մանկական բաժնի ղեկավար Անահիտ Սանթրոսյանը:

«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում ունեինք ստոմատոլոգիական ծառայություն, պետպատվերի շրջանակներում որոշ խմբեր օգտվում էին, մյուս պոլիկլինիկայում դա ամբողջությամբ վճարովի է եղել, կոնկրետ մեր մոտ չունեինք ուռոլոգի հաստիք, ուրիշ պոլիկլինիկայում կար ուռոլոգիական կաբինետ, որտեղ հիվանդները սպասարկվում էին պետպատվերով, որոշվեց նախարարի հրամանով այս ամենը համահարթեցվի»,- ասում է Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:

Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայում էլ դադարեցվել է այլ կաբինետում գործող ստոմատոլոգիական ծառայության պետպատվերը։ Ավելին, ոչ միայն անվճար հիմունքներով ծառայությունն է դադարեցվել, այլև այս պոլիկլինիկայում փակվել է ստոմատոլոգիական կաբինետը, այս ծառայությունը չի կարող գործել անգամ վճարովի:Գյումրու 6 պոլիկլինիկաների այլ կաբինետներում արտոնյալ խմբերի քաղաքացիներին մատուցվել են նաև լոգոպեդի, հոգեբանի ու մանկական վնասվածքաբանի անվճար ծառայություններ, որոնք ևս պետպատվերի շրջանակներից դուրս են բերվել:

«Թույլ են տվել ունենալ այլ ծառայություններ՝ հաշվի առնելով իրենց հնարավորությունները․ եթե ունեն մասնագետ, եթե լիցենզավորված են տվյալ ծառայության մասով, որպես այդպիսին, խիստ անհրաժեշտություն չի եղել ծառայությունների, ուղղակի օգտագործել են իրենց հնարավորությունները»,- Առողջապահության նախարարության դիրքորոշումն է հայտնում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության առողջապահական բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։

Բոլոր պոլիկլինիկաներն այս տարվանից անցել են նաև ուղեգրման էլեկտրոնային նոր տարբերակի: Այսինքն՝ նեղ մասնագիտական ու անհետաձգելի բուժզննություն անցնելու համար այսուհետ քաղաքացիները ազատվում են թղթաբանությունից։

«Տալիս ենք ամբուլատոր քարտի քաղվածք, հիվանդը ներկայանում է համապատասխան հիվանդանոց, որտեղ ինքը պիտի գնա բուժվի, այնտեղ իրենք իրենց էլեկտրոնային համակարգով տեսնում են հիվանդին տրված էլեկտրոնային ուղեգիրը, և սպասարկում են պետպատվերի շրջանակներում»,- նշում է Այվազ Սուքիասյանը։

Էլեկտրոնային համակարգով հիվանդին ուղեգիր տրամադրելիս հստակ երևում է նաև բուժհաստատությունների ցանկը, որտեղ կան անհրաժեշտ ծառայությունը մատուցելու համար պետպատվերի ազատ տեղեր:

«Ուղեգրեր հիմնականում տալիս ենք արտոնություն ունեցող խավին, նաև այն խմբերին, ովքեր վերջերս ավելացան` 30 և ավելի բալ ունեցող  նպաստառուներին, միայնակ ու բազմազավակ մայրերին, այն բուժաշխատողներին, որոնց աշխատավարձը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, քառօրյա պատերազմի մասնակիցներին ու զինվորների ընտանիքների անդամներին»,- արտոնություններից օգտվողների ցանկն է ներկայացնում Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ավագ բուժքույր Մանյա Նիկողոսյանը։

2019 թվականին Գյումրու միայն թիվ է պոլիկլինիկայից հիվանդանոցներ է ուղեգրվել 980 քաղաքացի։ Մերժումներ ևս եղել են, որոնց պատճառը հիմնականում տեխնիկական խնդիրներն են եղել, բայց բուժսպասարկումից, ամեն դեպքում, հիվանդները դուրս չեն մնացել։ Իսկ նոր համակարգով բոլոր ուղեգրերի մերժումները պետք է բուժհաստատությունները գրավոր հիմնավորեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

BACK_TO_TOP