19:56 31.05.2018
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե մարդիկ ինչպես են աղուհացով ու ցնծությամբ դիմավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ու հայկական պատվիրակության անդամներին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում:
Տեսանյութում հարյուրավոր մարդիկ ծափահարում են և վանկարկում «Նիկո՛լ, Նիկո՛լ»:
Վարչապետը ծաղիկներ խոնարհեց խաչքարի և Ադրբեջանում զոհված անմեղ հայերի հիշատակին կառուցված հուշատախտակի մոտ, ապա ելույթ ունեցավ, որտեղ ասաց, որ ուրախ է մարդկանց «հպարտ աչքերը տեսնելու համար»:
«Ուրախ եմ ձեր հպարտ աչքերը և հայացքները տեսնելու համար և ուրախ եմ, որ մենք այսօր այս հնարավորությունն ունենք ուղիղ շփվելու: Ես ուզում եմ ձեզ ասել, որ շատ արդյունավետ այց եմ ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը վարչապետի պաշտոնում կատարվեց Վրաստան: Սա ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը, նշանակությունն ու առանձնահատուկ մակարդակը:
Ես համոզված եմ, որ այս այցի արդյունքներով հայ-վրացական հարաբերությունները էական և որակական փոփոխություններ են ապրելու և ես այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ցանկանում եմ, որ վրաց ժողովուրդն ու ղեկավարությունը վստահ լինեն, որ հայ ժողովրդի գործողություններում չկա դավադրություն ու սադրանք վրաց ժողովրդի նկատմամբ և հակառակը: Ահա այս հենքի վրա պետք է հասնենք հայ-վրացական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակի»,- հայտարարեց վարչապետը:
Ի խոսքում նա նշեց նաև, որ հեղափոխության ընթացքում Ջավախքի հայ բնակչությունը եղել է շատ ակտիվ, վճռական մասնակիցներից:
«Մենք զգացել ենք ձեր սերն ու հոգատարությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, և այդ հաղթանակը ձեր հաղթանակն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ հայկական պատվիրակությունը արդեն Սամցխե-Ջավախեթիով գալիս է Հայաստան:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...