Վերին Լարսում ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Վերին Լարսում ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա

18:48 08.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

ՏավուշիԼոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP