Տարեցների խնամքի կենտրոնում 85-ամյա պապն ու 70-ամյա տատն ամուսնացել են Սուրբ Սարգսի տոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Տարեցների խնամքի կենտրոնում 85-ամյա պապն ու 70-ամյա տատն ամուսնացել են Սուրբ Սարգսի տոնին

23:00 10.02.2020

Սիրո բարեխոս, զորավար Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր արարողություն է տեղի ունեցել Ախուրյանի «Որդի Գյուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոնում։ Այստեղ խնամվող տարեց բնակիչներ` 85-ամյա Գևորգ Դանիելյանը ու 70-ամյա Ջեմմա Գալոյանը որոշել են ամուսնանալ։

Ծերերի խնամքի կենտրոնում ծանոթությունը Գևորգ պապի և Ջեմմա տատի համար վերածվել է մեծ սիրո։ Հարսանիքը կենտրոնի հարկի տակ էր, բայց առանց հարսանեկան զգեստի, խնամի-բարեկամներն էլ այստեղ խնամվող տարեցներն էին և կենտրոնի տնօրինությունը։

85-ամյա Գևորգ պապն իր սենյակում նորափեսայի նման պատրաստվում է հարսանիքին։ Հագուկապը պետք է տեղին լինի, իսկ Գևորգ պապին օգնում էր փեսայի եղբայրը ՝ «ազաբ բաշին», որ կենտրոնի տնօրեն Հովհաննես Մանուկյանն էր։

Խնամքով հարդարում է մարզերը, կապում փողկապն ու հագնում հարսանիքի համար նախատեսված կոստյումը։

Հիշում է՝ առաջին անգամ հենց այսպես պատրաստվել էր մոտ 60 տարի առաջ։ 26 տարեկան երիտասարդ էր, երբ ամուսնացավ, բարեկամներով, հարազատներով մի մեծ հարսանիք են արել։

«Հարսանիքը կազմակերպել են, մսացուն բերել ենք, մորթել, ուրբաթ իրիկունը, շաբաթ և կիրակի քեֆ ենք արել, մինչև երկուշաբթի առավոտ իմ հարսանիքն է եղել»,- հիշում է Գևորգ պապը:

Գևորգ պապը ծնունդով սառնաղբյուրցի է, առաջին սիրուն հանդիպել էր Գյումրիում ու սիրահարվել, համատեղ կյանքի 35 տարիներն ապրել են շատ երջանիկ ու սիրով:

«Հրաշալի կին է եղել` իսկական ընտանիքի աղջիկ, ոչ մի խոչընդոտ չի եղել մեր համատեղ 35 տարիների ընթացքում, 94 թվին մահացավ, ունեցել ենք մի տղա ու մի աղջիկ»,- կնոջ ու իր ընտանիքի մասին էր պատմում 85-ամյա Գևորգ Դանիելյանը։

Հիմա տղայի ու աղջկա հետ որևէ կապ չունի, փոխարենը` կենտրոնում գտել է իր երկրորդ կեսին ու ամուսնության առաջարկություն արել։ Երջանիկ լինելու համար երբեք ուշ չէ, իսկ այս տարիքում, ասում է՝  խնամող ձեռքի, հոգու ընկերոջ կարիքն ավելի շատ ես զգում։

Նույն տրամադրությունն ու հուզմունքը հարևան մասնաշենքում էր։ Հարսնացուն` 70-ամյա Ջեմմա Գալոյանը, կենտրոնի աշխատակիցների օգնությամբ ու ավանդական հարսանեկան խմբերգերի ուղեկցությամբ հարդարվում ու պատրաստվում էր։

Տիկին Ջեմմայի առաջին ամուսնությունը եղել է 23 տարեկանում։ Եկել են խնամախոս, հավանել ու ձեռքը խնդրել, երազել է հարսանեկան զգեստ կրելու մասին, բայց այդպես էլ ո՛չ հարսանիք են արել, ո՛չ էլ հարսի զգեստ է հագել։

«Երազում էի, բայց հարսանիք չարեցին, հարսի շոր չեն հագցրել, եկան, ուզեցին ու տարան իրենց տուն, հետո խնամիներին «գլուխլվա» հրավիրեցին, կուզեի, որ հագցնեին հարսի շոր, դե, ըդիգ կյանքում մեկ անգամ կեղնի, բայց իմ կյանքում էդպես էլ չեղավ»,- ժպիտով պատմում է Ջեմմա տատին:

Երբեք չէր մտածում, որ կյանքում երկրորդ անգամ կամուսնանա, Գևորգ պապի հետ ծանոթությունը 5 ամսվա պատմություն ունի։ Ամենօրյա զրույցներից մեկի ժամանակ էլ պարզել են, որ հեռու ծանոթներ են, ու խնամիական կապ կա։

«Ասացի, որ մենակ պիտի մնամ, ավելի լավ է ամուսնանամ, կողքից էլ ասեցին, որ լավ մարդ է, համաձայնվեցի: Իրեն մեր տուն էլ եմ տարել, ախպերս էլ է տեսել, հետը զրուցել, հետո նոր Գուրգենին ասեցի՝ հա»,- ասում է Ջեմմա Գալոյանը։

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էլ տարեց զույգի համար դարձավ նշանակալի օր։ Սուրբ գիշերվա երազն ու աղաբլիթն արդեն իրենց համար չէ, բայց ծերության տարիները միասին ապրելու ցանկությունը երկկողմանի է։

Ինչպես հայկական հարսանիքներում է, սեղաններ են բացել՝ ճոխ հյուրասիրությամբ։ Խնամիների փոխարեն այստեղ սեղանակիցներն ու բարեմաղթանք ասողները կենտրոնում խնամվող տարեցներն ու աշխատակիցներն էին։

Տարեց զույգը հարսանիքից հետո չի մնալու կենտրոնում։ Տեղափոխվելու են իրենց մեկսենյականոց բնակարան, որտեղ ապրելու համար արդեն ստեղծել են բոլոր պայմանները, բայց խնամքի կենտրոնի դռները բաց են մնալու նրանց համար, եթե դժվարությունները հաղթահարելի չլինեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

BACK_TO_TOP