14:55 01.06.2018
Տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված 1222 վերելակներից 33-ը բացասական եզրակացություն է ստացել: Այդ վերելակների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է 5731 վերելակ, որոնցից 257-ը վարչական է, 1015-ը՝ բնակելի: Երևանի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4606 շահագործվող վերելակ:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) են համարվում այն վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում` բացառությամբ 250 կգ և փոքր բեռնատարողությամբ վերելակների:
Տարեկան մեկ անգամ վերելակները պարտադիր ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստանում համապատախան եզրակացություն: Եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության, ապա լիազոր մարմնինն իրականացնում է վարչական վարույթ: Լիազոր մարմինը արտակարգ իրավիճակների նախարարությունն է, իսկ շահագործողը` համատիրությունները:
Վերելակի փորձաքննությունն իրականացվում է շահագործողի և տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվող կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն: Ծառայությունը վճարովի է: Մինչև 9-հարկանի բնակելի շենքերում տեղադրված մեկ վերելակի փորձաքննության արժեքը կազմում է 2930 դրամ, իսկ 16-հարկանի շենքինը՝ 4980 դրամ:
Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են այնպիսի թերություններ, որոնք տեխնածին վթարի սպառնալիք են առաջացնում, ապա այդ վերելակին միանշանակ տրվում է փորձաքննության բացասական եզրակացություն:
Հայտնաբերված թերությունները շտկելուց հետո համատիրությունը կրկին դիմում է փորձաքննություն անցկացնելու համար՝ ստանալով դրական եզրակացություն:
17:30 02.06.2025
Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում17:30 02.06.2025
Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանումԲելառուսի առաջնության 11-րդ տուրում Դերժինսկի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մոլոդեչնոյին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը, որը 46-րդ րոպեին բացել է հաշիվը։ Վադիմը ընթացիկ մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Արսենալն» առաջին հաղթանակն […] ...
17:23 02.06.2025
Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը. ԿԳՄՍՆՀայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե […] ...
17:14 02.06.2025
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցություններըՍտամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը: […] ...
17:10 02.06.2025
Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցության համար. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հունիսի 1-2-ը անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երեխաների համար՝ ուղղել իրենց հարցերը տարբեր ոլորտների պատասխանատուներին և որոշում կայացնողներին: Նիստի երկրորդ օրը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե […] ...
17:03 02.06.2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...
16:56 02.06.2025
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում […] ...