16:13 01.06.2018
«Առավոտ»-ը գրում է, որ Էդուարդ Շարմազանովը հորդորում է ՀՀԿ-ի դարդով չտառապել, վստահեցնում է, որ ՀՀԿ-ն մտնելու է խորհրդարան, ու խնդրում է՝ ԱԺ-ի կազմի փոխարեն մի հատ կառավարության կազմին նայեն:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանին զբաղվել նոր Ընտրական օրենսգրքի մշակմամբ, իսկ փոփոխությունների հիմնական առանցքը, այսպես ասած, ռեյտինգային ընտրակարգի վերացումն է: Այս առնչությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ունիվերսալ ու բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք կլինի՞ դա, թե՞ չէ: Չեմ կարծում: Գործող Ընտրական օրենսգիրքը բավականին լավն է, ընդունվել է կոնսենսուսի պայմաններում և ստացել է Վենետիկի հանձնաժողովի և միջազգային փորձաքննության բացարձակապես դրական գնահատական: Մենք ապացուցեցինք, որ այս Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել լավագույն ընտրությունները: Ում հիշողությունը պրոբլեմներ է տալիս, հիմա վերականգնման գործընթաց անեմ՝ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, բոլոր թերություններով հանդերձ, եղել են ընդունելի թե՛ 4 քաղաքական ուժերի, թե՛ ԱՄՆ դեսպանատան, թե՛ ԵՄ դեսպանի հայտարարության, թե՛ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ մոնիտորինգի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համար, սա ֆիքսենք: Երկրորդ՝ որևէ տեղ գրվա՞ծ է եղել, որ արդյունքների վրա բացասաբար է ազդել ռեյտինգայինը՝ ոչ: Իմ խորին համոզմամբ՝ ռեյտինգայինը, տարածքային ցուցակով ընտրությունը ավելի ժողովրդավարական է, քան փակ համամասնականը: Երկու պատճառ կա՝ տարածքների հետ կապը, ուղիղ պատասխանատվությունը պատգամավորների, և ոչ թե կուսակցական էլիտան է որոշում ցուցակը և հրապարակում, այլ տարածքային ցուցակի առկայությունը հնարավորություն է տալիս հասարակությանը ինքը 13 հոգուց ընտրի իր ցանկացած թեկնածուին: ՀՀԿ-ից 13 հոգի դնում են, չի ուզում Շարմազանովին, ընտրում է Պետրոսյան Գեղամին, ընտրում է Պողոսյան Պողոսին: Նույնը «Ելք»-ում: Սա նաև կուսակցական տարածքային կառույցների կապն է ուժեղացնում հանրության հետ: Սա իմ կարծիքն է, հիմա Իոաննիսյանն էս ասեց, Պողոսն էս ասեց՝ լավ արին, իսկ ՀՀԿ-ն ու Էդուարդ Շարմազանովն իրավունք չունե՞ն իրենց կարծիքն ունենալու, ունենք, չէ՞: Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ ռեյտինգայինն ավելի վատն է»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ու այն ուժերը, որոնք կողմ էին քվեարկել գործող օրենսգրքին ու ռեյտինգային ընտրակարգին, հիմա դեմ են, ասում են՝ տեսանք հայաստանյան իրականության մեջ ինչ արդյունք տվեց դա, ապաքաղաքականացրեց ընտրությունը, թաղային հեղինակությունները մտան պայքարի մեջ՝ իրենց հայտնի մեթոդներով, Շարմազանովն արձագանքել է․
«Յա՜, էդ հայտնի մեթոդներո՞վ են իրենք 31 տոկոս ձայն ստացել, ո՞նց է բա ստացել այդքան ձայն «Ծառուկյան» դաշինքը: Ուրեմն ասեմ՝ «Ծառուկյան» դաշինքն էլ, բոլորն էլ ընդունել են ընտրության արդյունքները, օրենսգիրքը պրոբլեմ չի հանդիսացել ընտրությունների որակի վրա: Տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են: Իմ կարծիքին կարող են և չհամաձայնել, քաղաքական բազմակարծությունը դրա համար է, որ ամեն խմբակցություն ունենա իր կարծիքը: Եթե մարդկանց ցանկությունն է, որ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, ես իրենց լավ առաջարկ կանեմ, թող մի հատ օրենք ընդունեն, որ ՀՀԿ-ն իրավունք չունի մասնակցելու քաղաքական կյանքին: Մնում էր դա անեին ու վերջացնեին»:
Հարցին՝ այսինքն՝ Դուք էլ եք համոզվա՞ծ, որ եթե այդ ռեյտինգային ընտրակարգը հանեն, ՀՀԿ-ն չի գալու խորհրդարան, Շարմազանովն այսպիսի արձագանք է տվել.
«Ո՞վ ասեց, նախ՝ բոլորին խնդրում եմ, թող ՀՀԿ-ի դարդով չտառապեն, թող ամեն մեկը գնա իրա դարդով ապրի: ՀՀԿ-ն մեր երկրի ամենակայացած քաղաքական միավորներից մեկն է, ՀՀԿ-ն ունի հստակ գաղափարախոսություն, գործունեություն, լավ, վատ՝ ժամանակը ցույց կտա: Ես հպարտ եմ, որ ՀՀԿ-ական եմ, որ Վազգենի, Աշոտի, Անդրանիկի և Սերժ Սարգսյանի գործի շարունակողն եմ: Հիմա ով որ այլ քաղաքական ճաշակ ունի՝ թող գնա այլ կուսակցություն: Ես հատուկ ձեր ընթերցողների համար ասեմ՝ աշխարհում չկա այդպիսի ուժ, տիեզերքում չկա տենց ուժ, որը կարա թույլ չտա ինձ իմ կարծիքն արտահայտել կամ իմ համոզմունքները փոխել»:
Շարմազանովն ասել է, որ շատ լավ էլ համոզված է, որ ՀՀԿ-ն այս իրավիճակում ձայն կհավաքի ու նորից կմտնի խորհրդարան։
«Չեմ ուզում ընդօրինակել այլ քաղաքական ուժերի պրոգնոզներին, բայց հանգիստ եղեք ՀՀԿ-ի համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ ավելի ուշ սկսվելով վիճել, թե «հիմա ընդդիմություն ենք, մեր խոսքերը մի աղավաղեք, մենք էլ ենք ասել, որ ընտրություններին թերություններ եղել են, բայց նույնիսկ ԱՄՆ-ում են դժգոհություններ լինում»:
Հարցրինք՝ եթե համոզված եք, որ ՀՀԿ-ին ձայն կտան, ոչ թե առանձին գործիչների, ինչո՞ւ չեք հանում տարածքային ցուցակները, Շարմազանովը պատասխանել է.
«Ես, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենակ իմ կուսակցության շահով չեմ առաջնորդվում, եղա՞վ: Ժողովրդավար մեթոդ է, իսկ ո՞վ է ասում, որ մեծամասնականը վատն է»:
Արձագանքին, որ տեսանք՝ այդ ընտրակարգով ովքեր մտան ԱԺ, ԱԺ-ի կազմը մի հատ նայեք, պարո՛ն Շարմազանով, նա ասել է․
«Ի՞նչ է ԱԺ-ի կազմը որ, իսկ կառավարության կազմը մի հատ նայեք, ովքե՞ր եկան»:
17:30 02.06.2025
Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանումԲելառուսի առաջնության 11-րդ տուրում Դերժինսկի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մոլոդեչնոյին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը, որը 46-րդ րոպեին բացել է հաշիվը։ Վադիմը ընթացիկ մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Արսենալն» առաջին հաղթանակն […] ...
17:23 02.06.2025
Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը. ԿԳՄՍՆՀայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե […] ...
17:14 02.06.2025
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցություններըՍտամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը: […] ...
17:10 02.06.2025
Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցության համար. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հունիսի 1-2-ը անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երեխաների համար՝ ուղղել իրենց հարցերը տարբեր ոլորտների պատասխանատուներին և որոշում կայացնողներին: Նիստի երկրորդ օրը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե […] ...
17:03 02.06.2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...
16:56 02.06.2025
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում […] ...