Ամառային զորակոչից լավագույն ծրագրավորող նորակոչիկները ծառայության կանցնեն նորաստեղծ 19-91 ստորաբաժանումում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Ամառային զորակոչից լավագույն ծրագրավորող նորակոչիկները ծառայության կանցնեն նորաստեղծ 19-91 ստորաբաժանումում

21:36 18.02.2020

Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծում։ Կիբերանվտանգություն, մեքենաշինություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն. սրանք այն ոլորտներն են, որոնցում ապագա զինծառայողները հնարավորություն կունենան մասնագիտանալու նոր՝ 19- 91 ստորաբաժանման կազմում։


Նոր ստորաբաժանումը ստեղծվում է պաշտպանության նախարարության, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի՝ FAST-ի և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն-հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությամբ: Մայրաքաղաքից բացի, ամառային զորակոչի պատանիների համար վերապատրաստման դասընթացների մեկնարկը տրված է Գյումրիում:

Նոյ Ադամյանը 17 տարեկան է, արդեն հասցրել է թռչող սարքերի ու ինքնաթիռների նախագծման ու պատրաստման ծրագրերի փորձ ձեռք բերել։ Պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացների մեկնարկը հնարավորություն է 17-ամյա պատանու  համար ստեղծարար գաղափարները փորձել նաև ռազմական արդյունաբերության ոլորտում:
«Ինձ ամենաշատը հետաքրքրել է անօդաչուների  բաժինը։ Ես արդեն 3 տարի է՝ սովորում եմ Գյումրիի ավիամոդելային խմբակում, այնտեղից ահագին գիտելիքներ եմ ստացել, ուզում եմ  կիսվել այստեղ»,- ասում է 17-ամյա պատանի Նոյ Ադամյանը։
Գասպար Վարդանյանը  ծրագրավորման գիտելիքներ ստացել է Թումո կենտրոնում,  երկու համակարգչային խաղերի հեղինակ է: Ստեղծել է ռազմական առաջադրանք կատարող ու միայն ճշգրիտ հաշվարկների միջոցով հաղթանակի հասնելու վիրտուալ խաղեր: Սա միայն սկիզբն է համարում ծրագրավորման հմտությունների կատարելագործման։ 
«Մեր երկիրն այսօր հնարավորություն ունի ստեղծելու բանակին պիտանի ռազմական կարևոր նշանակության ծրագրեր ու ռոբոտներ, և սա լավագույն առիթն է մեր գաղափարները  մեկ տեղում կենտրոնացնելու համար»,- նշում է դասընթացի մասնակից Գասպար Վարդանյանը։
Մեքենաշինություն, ռոբոտաշինություն, կիբերանվտանգություն ու արհեստական բանականություն՝ սրանք այն ոլորտներն են, որոնցում  մասնագիտանալու են պատանիները։
«Տեխնոլոգիական զարգացումը հասել է էն մակարդակի, որ սովորական զենքով զինվորը շատ հարց չի լուծում, այս պահին ավելի շատ հարց են լուծում տեխնոլոգիապես զարգացած և էդ  տեխնոլոգիաներին տիրապետող բանակները։ Լավագույն օրինակները գիտենք՝ ԱՄՆ, Իսրայել»,- բանակում նոր տեխնոլագիաների կարևորությունն է մատնանշում «Իմպրովիզ» ընկերության տնօրեն Հովհաննես Սարգսյանը։
Մարզն ունի անալիտիկ երկրաչափության, հավանականության տեսության ու մաթեմատիկայի ոլորտներին տիրապետող ու կրեատիվ  մտածելակերպով պատանիների պոտենցիալ, այժմ վեցամսյա դասընթացներին մասնակցության հայտ ներկայացրել է 50-ը։ Նրանցից բարձր արդյունքներ ցուցաբերած 20 մասնակիցներն արդեն ընդգրկված են մի քանի ծրագրերում։
«Էս պահին ունենք ամառային զորակոչի համար նախապատրաստվող 20 աշակերտ։Երկու խմբով ենք դասընթացներն անցկացնում, նաև էն աշակերտների համար, որոնք  ենթակա են ձմեռային զորակոչին։ Նպատակն է հնարավորություն տալ այս երեխաներին 19-91 զորամասի ընդունելության քննություններին նախապատրաստվել և բարձր գիտելիքներով անցնել այդ ստորաբաժանում»,- ասում է դասընթացավար Հովհաննես Սարգսյանը։
Բանակ զորակոչվելիս կմասնակցեն մեկ միասնական քննության, որտեղ կներկայացնեն զինված ուժերի համար իրենց ստեղծած անհատական կամ խմբային պատրաստի նախագիծը: Բարձր արդյունքներ ցուցաբերած նորակոչիկները ծառայության կանցնեն 19-91 ստորաբաժանումում, որն անվանակոչվել է՝ ի պատիվ Հայկական բանակի ստեղծման տարեթվի:
«Ծառայությունը լինելու է աշխատանքնային պրոցեսում, այսինքն՝ երկու տարիներին ժամկետային ծառայություն նրանք անցկացնելու են ինչ-որ տարածքում, որտեղ ունենալու են իրենց համակարգիչներն ու աշխատանքային պայմանները և ընդգրկված են լինելու կոնկրետ նախագծերում ՝ արդեն Պաշտպանության նախարարության և բանակի համար»,- հետագա ծառայության պայմանների մանրամասներն է ներկայացնում «Իմպրովիզ» ընկերության համահիմնադիր Արտաշես Հարթենյանը։
Զորակոչային տարիքի երիտասարդներից բացի, 19-91 ստորաբաժանման դասընթացներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև 13-16 տարեկան տղաները, որոնք հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաների  ոլորտով:
Իսկ Պաշտպանության նախարարությունն ակնկալում է առաջիկա երեք տարիների ընթացքում 19-91 զորամասը համալրել մոտ երեք հարյուր բարձրակարգ մասնագետներով, իսկ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում ունենալ հայկական արտադրության նորագույն սարքավորումներ ու զինտեխնիկա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

BACK_TO_TOP