19:47 02.06.2018
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում:
Դեսպանի խոսքով՝ նախորդ անգամ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Եվրոպական Միությունը ընտրական համակարգի բարեփոխումների ֆինանսավորման 90 տոկոսը տրամադրել է և ինքը հավատում է, որ այս անգամ ավելի հետաքրքրված կլինեն այդ նախաձեռնությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ:
«ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում արդեն նախաձեռականորեն սկսել է անել նախապատրաստական աշխատանքները: Ի դեպ, անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացներում տեխնիկական հատվածի ապահովման համար:
Եվ ես գիտեմ, որ նրանք մեծապես միտված են այդ աջակցությունը տրամադրել և շատ շուտով ակնկալվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման համար առանձին առաքելություն կգա Երևան:
Այս փորձագետները պետք է ուսումնասիրեն գոյություն ունեցող համակարգի հետագա բարելավման հնարավորությունները: բայց միջազգային համայնքը պատրաստ է և կարող է աջակցել, բայց, իհարկե, արտահերթ ընտրությունների անցկացման ձևը և ժամանակը պետք է որոշի ՀՀ քաղաքական էլիտան»,- ասաց Սվիտալսկին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացմանը անդամ պետությունների կողմից: Դեսպանը վստահեցրեց, որ այդ գործընթացն ընթանում է ըստ նախանշված օրակարգի և անհանգստանալու պատճառ չկա:
«Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն: Հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ասաց Սվիտալսկին:
https://www.youtube.com/watch?v=rWjK30gBdHY&feature=youtu.be
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...
10:28 15.05.2025
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...
10:14 15.05.2025
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարինՉմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...