22:28 24.02.2020
Ձմռան օրացուցային վերջին օրը՝ փետրվարի 29-ին, Աշոցքում կանցկացվի «Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը։ Վերջին տարիներին մարզի տարածաշրջաններն իրենց բնակավայրերում առանձին էին կազմակերպում այդ միջոցառումը։ Այս տարի որոշվել է վերականգնել հին ավանդույթները և ընդհանուր անցկացնել՝ նաև հաշվի առնելով սակավաձյուն ձմեռը։ Թե ինչ միջոցառումներ են նախատեսված անցկացնել այդ օրը, ներկայացրել են կազմակերպիչները՝ Շիրակի մարզպետարանի և տուրիզմի զարգացման կենտրոնի պատասխանատուները։
Չորս տարին մեկ անգամ փետրվարը երկարում է մեկ օրով։ Այդ մեկ օրն էլ այս տարի ընտրել են «Շիրակի ձմեռ» միջոցառման օր։ Օրացուցային ձմեռն են փակում, թե գարունը դիմավորում, երկու դեպքում էլ գոնե մինչև մայիսի սկիզբ Աշոցքին չի վերաբերում։
Հայաստանի հյուսիսի ցրտաշունչ տարածքում՝ Աշոցքում, դեռ ամիսներն առջևում են՝ զգալու ձմռան շունչն ու վայելելու բարձր լեռնային բնակավայրի գեղեցկությունը։
Շիրակի ձմեռը կանցկացվի Աշոցքի դահուկային կենտրոնի հարակից տարածքում: Ըստ կազմակերպիչների՝ նախատեսված են մարզական տարբեր միջոցառումներ։ Տեղի կունենան դահուկավազքի երկու մրցումներ, առաջինը՝ պրոֆեսիոնալ, երկրորդը՝ սիրողական։
Ավանդական ձմեռային սպորտաձևերից բացի, էքստրիմի սիրահարները լավագույն ժամանց կանցկացնեն։ Նոր ու ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան սահել Աշոցքի ձյունապատ ամենաբարձր գագաթներից ու նաև օդ բարձրանալ։
Միջոցառման տարածքը բաժանված կլինի հանգստյան հինգ գոտիների, որտեղ կլինեն մշտական վառվող խարույկներ ու վառարաններ, կգործեն նաև սննդի հանրային կետեր ու տաղավարներ։ Մարզամշակութային միջոցառմանը կմասնակցեն նաև Գյումրիի հայտնի մարզիկներն ու չեմպիոնները։
Կազմակերպիչները հոգացել են նաև գյումրեցիների և բոլոր ցանկացողների տեղափոխության հարցը։ Փետրվարի 29-ին Գյումրիից դեպի Աշոցք կլինեն ուղևորատար փոխադրամիջոցներ, որոնց ժամերը հարմարեցված են նաև երկաթուղու գրաֆիկի հետ։
«Ուղևորափոխադրում է տեղի ունենալու Գյումրիից Աշոցք: Երեք հատվածներից՝ քաղաքի Երկաթգծի կայարանից, Ավտոկայանից ու կենտրոնական հրապարակից լինելու են միկրոավտոբուսներ, որոնք տեղափոխելու են սիմվոլիկ գումարով`300 դրամով»,- ասաց Շիրակի տուրիզմի զարգացման կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:
Շիրակի ձմեռ մարզամշակութային միջոցառմանն արդեն մասնակցության հայտ են ներկայացրել զբոսաշրջային 4 կազմակերպություններ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, որոնք ցանկություն են հայտնել իրենց հանգիստն անցկացնել Աշոցքում։
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...