23:15 26.02.2020
Ավարտվեցին «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել է նկարահանման տաղավարների։
Վերջին դրվագի նկարահանումներն են թատրոնի բեմում։ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն ավարտվում են։ Առաջին անգամ հենց բեմում ներկայացման նկարահանումները նորույթ էին ստեղծագործական խմբի համար։
Հուզականությունը պահպանելու հարցում ռեժիսորին օգնել են դիմահարդարները, զգեստների ու տաղավարների ձևավորման նկարիչները։ Ֆիլմում կերպարների կամ դերակատարների փոփոխություն չի եղել։
Գյումրիի թատրոնի ամենավարկանիշային ներկայացման էկրանավորման բոլորն կերպարները տեսախցիկի առջև ևս խաղացել են նույն զգացմունքայնությամբ, ինչպես բեմում։
Հեռուստատեսային տարբերակը թույլ կտա նաև կերպարներին ավելի շատ բացահայտել։ Ստեղծագործական խումբը նկարահանել է դրվագները, որոնք բեմահարթակից ներկայացնելու հնարավորություն չի եղել, այժմ այդ տեսարանները կլինեն էկրանին։ Դրա համար դրամատիկականի բեմում հատուկ դեկորների միջոցով ստեղծել են Գյումրիի հին թաղամասերին բնորոշ միջավայր։
Վերջին դրվագի նկարահանումներն այսքանով ավարտված են։ Ստեղծագործական խումբն անցնում է հնչյունավորման ու մոնտաժման աշխատանքներին։ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորված տարբերակի պրեմիերան կինոթատրոններում կցուցադրվի ապրիլին։
20:42 11.08.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծըՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում […] ...
20:37 11.08.2025
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկիՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ «Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն […] ...
20:30 11.08.2025
«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրաՖրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա: Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին: «Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել […] ...
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...