10:44 27.02.2020
Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր երկրներում:
Իտալիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 24 ժամում աճել է ավելի քան 25 տոկոսով՝ հասնելով 453-ի:
Հարավային Կորեայում կա 334 նոր վարակակիր, հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 1590-ը, զոհերի թիվը 13 է: Հարավային Կորեան Չինաստանից հետո հիվանդների թվով երկրորդ պետությունն է:
Մահացության ամենաբարձր ցուցանիշով Չինաստանից հետո երկրորդ տեղում Իրանն է: Իրանի մասին առավել մանրամասն տվյալներ կարող եք տեսնել այստեղ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսի տարածումից ի վեր առաջին անգամ է, երբ մեկ օրում Չինաստանի սահմաններից դուրս ավելի շատ նոր դեպք է գրանցվում, քան Չինաստանում:
Աշխարհի 40 երկրներում կա ավելի քան 82 հազար վարակակիր: Վիրուսը տարածվել է նաև հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում: Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Բրազիլիայում:
Շուրջ 2800 մարդ մահացել է: Ավելի քան 32 հազար մարդ բուժվել է:
Սաուդյան Արաբիան ժամանակավորապես արգելել է Մեքքա և Մեդինա այցելող ուխտագնացների մուտքը երկիր:
Կորոնավիրուսի վարակակիրների և մահացության դեպքերի մասին թարմացված տեղեկատվություն է ներկայացնում հետևյալ քարտեզը:
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկըԿատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...
09:05 17.07.2025
Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […] ...
09:00 17.07.2025
Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագրի Եվրամիության հետ, քանի որ Վաշինգտոնը կհամաձայնվի եվրոպական բոլոր ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանմամբ։ «Մենք, հավանաբար, կարող ենք համաձայնության գալ Եվրոպայի հետ։ Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ։ Մենք նրանց նամակ ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մենք պատրաստվում ենք 30% մաքսատուրքեր սահմանել սկսած օգոստոսի 1-ից», – […] ...
08:50 17.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 17.07.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համարԱշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...