22:13 27.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի է ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել են վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի՝ հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ նա հետախուզման մեջ է 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Պետրոսյանին և նրա վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ 2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում Ն. Պետրոսյանը չնչին առիթով իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մղված, մի քանի անգամ եկել է Մալաթիա փողոցի 84/3 հասցե և Հովսեփ Պետրոսյանին պատկանող տան բակում իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակոցներ է արձակել Հ. Պետրոսյանի և վերջինիս տան ուղղությամբ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Ն. Պետրոսյանը զանգահարել է Հ. Պետրոսյանին հեռախոսահամարին և վերջինիս հասցեին տվել սպանության սպառնալիք:
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քր օր-ի 137 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն ոստիկանության Մալաթիայի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...