13:45 28.02.2020
«Այո՛» քարոզչության լոգոյի համար նախատեսված դրամական մրցանակն այսօր հանձնվել է իրական հեղինակներին: Մրցանակային 3 միլիոն դրամը հավասարապես բաշխվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի 1991-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև: Մրցանակները հանձնել է «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Շատ կարևոր էին մեր քայլերը՝ ուղղված գտնելու հեղինակներին և նաև «Երեկոյան Երևան» թերթի խմբագրին, նկարիչներին, անձնակազմին: Մեզ հաջողվեց նրանց գտնել: Վերջնական որոշումը մեր այսպիսին էր. արդարությունը վերականգնելու համար և նաև բարոյական առումով ճիշտ ու մաքուր պրոցես ունենալու համար, մենք պետք է նախատեսված 3 միլիոն դրամը բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարչի և խմբագրի միջև»,- իր խոսքում նշեց Սուրեն Պապիկյանը:
Առաջինը մրցանակ հանձնվեց գծանկարիչ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի դուստր և իրավահաջորդ Սյուզաննա Ղանդիլյանին.
«Շնորհավորում եմ և շնորհակալ ենք ձեր հայրիկի կարևոր այս գործի համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը և հանձնեց մրցանակը:
«Միշտ օգտակար կլինենք ամեն ինչում՝ հին օրերի երգը նորը դարձնելով,- սա էլ հաջորդ մրցանակակիր Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի խոսքերն են:
«Երեկոյան Երևան» օրաթերթի 1991-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանն էլ նշեց, որ «Այո»-ի կրկնության հարցում վատ բան չի տեսնում.
«Դա, կարծես, խորհրդանշում է կապը երկու հանրաքվեների միջև»,- ասաց Նորայր Ենգիբարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել էՕգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...
16:15 15.08.2025
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess TourGrand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...