18:41 28.02.2020
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով, որ պետական տարբեր մակարդակներում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն և բարեկամական ջերմ հարաբերություններ: Անդրադառնալով հայ և վրաց հավատակից ժողովուրդների պատմական անցյալին՝ Նորին Սրբությունը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքը, ինչի շնորհիվ էլ կարողացել են տարածաշրջանում համատեղ հաղթահարել բազում փորձություններ:
Իր հերթին պարոն Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով պատմական խոր արմատներ ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին, հաստատել է, որ դրանք պետք է փայփայել և ամուր պահպանել։ Նախարարն ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը շաղախող քրիստոնեական արժեհամակարգի կարևորության մասին: Անդրադառնալով աշխարհում տիրող պատերազմական իրավիճակներին և հակամարտություններին՝ վերջինս նշել է, որ դրանք մարդկային կյանքում սիրո և հավատքի պակասի հետևանքն են:
Հայոց հայրապետը և Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորությամբ շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել եկեղեցի-բանակ համագործակցության արդյունավորությանը և բանակում եկեղեցականների կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությանը: Այս իմաստով Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է Մայր Աթոռի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև օգտաշատ համագործակցության փաստը՝ կարևոր համարելով, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորների կողքին մշտապես աղոթք հնչի և նրանք ամուր լինեն նաև իրենց հոգևոր կյանքի և ազգային ոգու արթնությամբ:
Վերջում Վեհափառ հայրապետն իր օրհնությունը և բարեմաղթանքներն է հղել վրաց ժողովրդին ու իշխանություններին և իր եղբայրական ողջույնները փոխանցել Համայն Վրաստանի Իլյա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքին:
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...
16:40 15.08.2025
Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել էՕգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:27 15.08.2025
Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համարՆիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...
16:15 15.08.2025
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess TourGrand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...