Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

20:35 28.02.2020

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։

Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հայտարարվել են շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։

Արման Սարգսյանը հանձնարարել է աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվել է քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը: Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվել է վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP