15:15 04.06.2018
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Այսօր 2017 թվականի կատարողականն է ներկայացրել նաև ոստիկանապետը:
Վալերի Օսիպյանն անդրադարձել է նաև հանցագործությունների վիճակագրությանը՝ նշելով, որ 2017-ին 2016-ի համեմատությամբ 8.1 %-ով աճել է հանցագործությունների թիվը, փոխարենը, սակայն, 17.2 %-ով նվազել են առանձնապես ծանր և 11.4 %-ով ծանր հանցագործությունների ցուցանիշները: 2017-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 634 դեպք, ինչը մոտ 50 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշի համեմատությամբ: Վիճակագրրությունը ներկայացնելուց հետո Վալերի Օսիպյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, մասնավորապես արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետագա կիրառման հետ կապված:
«Տարիներ շարունակ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու և որոշ ընտանիքների մուլտիմիլիարդատերեր սարքելու ամենակարճ ճանապարհներից մեկը: Պարզ, պրիմիտիվ, էժանագին ջեբկիրություն: Հիմա հասկանանք՝ ի՞նչ է լինելու: Տուգանքնե՞րն են նվազելու, խաղի կանոննե՞րն ենք վերանայելու»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը:
Վալերի Օսիպյանը նշել է, թե չէր ուզենա այսօր խոսել այդ մասին, քանի որ առաջարկները ներկայացնելու է կառավարությանը, բայց, այնուամենայնիվ, պատասխանել է հարցին:
«Տուգանքների գների նվազեցում է լինելու, նաև վերանայումներ են լինելու արագաչափերի կիրառման հետ կապված: Կմնա՞ն, թե՞ ոչ արագաչափերը, մենք հանրությանը կտեղեկացնենք մեր մոտեցումների մասին»,- պատասխանել է Օսիպյանը:
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...