18:06 04.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոսելով սոցիալական բնակարանաշինության մասին: Նա նշեց՝ սոցիալական բնակարանաշինությունը գնման վկայագրերով պետք է չլինի, պետք է մարզերում շինարարություն սկսվի, ովքեր կարիք ունեն, նրանց վաճառեն, իսկ մնացած մասը պահել որպես սոցիալական բնակարանաշինության ֆոնդ: Այս կերպ, ըստ պատգամավորի, բազմահազար աշխատատեղեր կբացվեն: ՀՀ վարչապետն արձագանքեց.
«Երբ հարցը տալիս էիք, ես հայացքով պարոն Գրիգորյանին էի փնտրում, քանի որ կռահում էի՝ եթե այդ որոշումը կայացրած լինեինք, ինքը հարց կտար, կասեր հետևյալը՝ դուք այդ տարածքում բնակարաններ եք կառուցում, ու քանի որ տարածքում շատ տներ կան, բնակարանների գներն ընկնում են: Երբ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ, և կան դատարկ տներ, որտեղ ինչ-ինչ պատճառներով չեն ապրում, կա չիրացված բնակֆոնդ, երբ կա շինարարություն, անշարժ գույքի շուկան անկում է ապրում, և մարդը՝ տանը նստած, աղքատանում է: Երբ ասում եք՝ կստեղծվի աշխատատեղ, մի խումբ մարդկանց բարեկեցության հարցը կլուծենք, այդպիսով կստացվի, որ մի խումբ մարդկանց բարեկեցությունն էլ իջեցնում ենք»:
Փաշինյանը նշեց, որ այս փուլում որոշել են գնալ այդ ճանապարհով: Նա ընդգծեց՝ այս ընթացքում վարչապետի կարգավիճակում իր կուտակած փորձն ասում է, որ մի քայլանոց գործողությունները եթե օգուտ բերում են, շատ կարճաժամկետ է լինում, ուստի պետք է հնարավորինս բազմաքայլ օգտագործեն միջոցները, 10 դրամ ծախսելիս մի քանի գործողություն իրականացնեն, որ ծախսման արդյունավետությունն ավելի բարձր լինի:
23:32 13.08.2025
ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ ՌայոլաՋանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին թիմի կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն: «Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն: Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք […] ...
23:27 13.08.2025
Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում […] ...
23:20 13.08.2025
Al Hadath. «Հըզբոլլահի» անդամը զոհվել է իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հարավային մայրուղու վրա՝ ոչնչացնելով շիական «Հեզբոլլահ» շարժման զինված թևի անդամի։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Հադասա-Հարիս մայրուղում՝ Տյուրոս քաղաքի մոտ։ Շիական մարտիկը գտնվել է մեքենայի մեջ, որի վրա անօդաչու թռչող սարքը արձակել է երկու հրթիռ։ Օգոստոսի 9-ին իսրայելական […] ...
23:15 13.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2։ «Ինտերը» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։ Միլանյան թիմի մեկնարկային կամզում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 86-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին «Պանատինայկոսի» հետ։ ...
23:07 13.08.2025
Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էրՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Այս մասին հայտել են ՏԿԵ նախարարությունից: ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի […] ...
22:57 13.08.2025
Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կարևոր դեր և ակտիվ մասնակցություն ունի առավել ներառական հասարակություն ձևավորելու գործում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս գործընթացը համալիր աջակցությամբ առաջ մղելու նպատակով անցկացվեց հանդիպում-քննարկում գործընկեր կազմակերպությունների հետ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի […] ...