20:00 13.03.2020
Այսօր մարզպետի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ոլորտային բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։
«Պիտի նշեմ, որ մեր մարզում խուճապային տրամադրություններ չկան, մեկ-երկու դեպք է, որ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, ամբողջությամբ բացառվել է, ինչ-որ մանկահասակ երեխայի հետ կապված էր եղել մի դեպք, ինֆեկցիոն հիվանդանոցում էր, բայց երեխայի մոտ ևս ոչինչ չի հայտնաբերվել:
Էս ընթացքում մեր շարունակական ուշադրության կենտրոնում են նաև այն մարդիկ, որոնք տնային մեկուսացման մեջ են եղել, մոտակա օրերին նրանց թիվը մոտ երեք անգամ կնվազի, ռիսկային երկրներից վերադարձածները շարունակում են մեր առողջապահական հիմնարկների ուշադրության կենտրոնում մնալ: Ոլորտային պատասխանատուներին էի այսօր հրավիրել, որպեսզի հասկանանք մեր անելիքները, ամբողջական աշխատանքային ռեժիմը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Տիգրան Պետրոսյանը նաև նշել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են Բավրայի անցակետն ու «Շիրակ» օդանավակայանը, որտեղ այս պահին սահմանված է ստուգումների խստացված ռեժիմ, իսկ մարտի 26-ին Գերմանիայից Գյումրի ինքնաթիռի առաջին չվերթն առայժմ չի չեղարկվել։
«Մինչև մարտի 26-ը դեռ բավականին ժամանակ կա, հուսանք՝ ամեն բան լավ կլինի, այս պահին դեռ չեղարկման որևէ որոշում կայացված չէ, իսկ Բավրայի անցակետում և «Շիրակ» օդանավակայանում նույն ռեժիմն է, այսինքն՝ ինչը շարունակաբար արդեն մեկ ամիս ընթանում է և, ըստ էության, այդպես էլ շարունակվելու է»,- ասել է մարզպետը:
Քննարկվել են անհրաժեշտության դեպքում գործողությունների հետագա պլանները։ Մարզպետը վստահեցրել է, որ մարզի բոլոր բուժհաստատությունները պատրաստ են կասկածելի հիվանդներ ընդունելուն, անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն մայրաքաղաք՝ թեստավորում անցնելու, հանձնարարական է տրվել նար հասարակական տրանսպորտը ախտահանելու:
«Բոլոր տրանսպորտային կազմակերպությունները ստացել են հանձնարարականներ մի քանի օր առաջ, էսօր նաև մեր տրանսպորտային բաժնին հանձնարարվեց հետևողական լինել, որ իրենք այդ գործառույթների իրականացմանը շատ ավելի հետևողական լինեն, իրենց միջոցներով մաքրման գործընթաց սկսեն ու ախտահանիչ միջոցներ տեղադրեն տրանսպորտում, բռնակների և կոնտակտային միջավայրերի ախտահանիչ գործողություններ կատարեն»,- հանձնարարականի մասին է խոսել Շիրակի մարզպետը։
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...