12:45 17.03.2020
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ խոշոր տնտեսվարողներն իրենց մշտական մոնիթորինգի տակ են, մոնիթորինգ են անում նաև նրանց պաշարները, ինչպես նաև օրվա սպառման ծավալները, մնացորդը, արտադրությունը կամ ներմուծումը:
Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող խնդիրներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ծավալի ապահովումն է, պետք է կարողանալ պահեստներից տեղափոխել, սուպերմարկետների աշխատողները ֆիզիկապես պետք է կարողանան այդ ամենը հասցնել տեղ:
Նա անդրադարձավ սպիրտի գնի բարձրացման մասին հայտարարություններին՝ հերքելով դրանք: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ, բայց դա էլ են հսկողության տակ պահում: Մարզերում որոշակի թանկացումների մասին խոսելով՝ նա նշեց, որ մոնիթորինգ են անում, որ հասկանան իրավիճակը:
«Չենք բացառում, որ կլինեն տնտեսվարողներ, որ կբարձրացնեն գները՝ օգտվելով իրավիճակից: Մենք հանրապետությունում սպառվող ծավալի գերակշիռ մասն աահովող խոշոր տնտեսվարողներին վերահսկում ենք, խախտումների դեպքում անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու, տպավորություն չստեղծվի, թե զբաղված ենք: Օրինակ` ալկոգելերի հետ կապված՝ երկու վարույթ ենք հարուցել, ոմանք ինտերնետով փորձել էին վաճառել և բարձր գներով, մենք հայտնաբերում ենք և խիստ պատասխանատվության ենթարկում: Նրանք, ովքեր List-ով և այլ կայքերով կփորձեն վաճառել, փոխանցում ենք ՊԵԿ մեր գործընկերներին: Հրապարակումների մեծ մասի պոչի հետևից որ գնում ենք, պարզվում է՝ գրանցված բիզնեսներ չեն, այլ մարդիկ, որ սպեկուլյատիվ գործունեություն են իրականացնում»,- ասաց նա:
Հանրապետությունն ալկոգելով ապահովող երեք խոշոր ընկերությունների հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա կապի մեջ է, ալկոգելի գինը որևէ դրամ չի բարձրացվել, սպիրտի պաշարը ևս բավարար է, դրա գինը նույնպես չի բարձրացվել: Ինչ վերաբերում է դիմակի բարձր գնին, Գևորգյանը հայտնեց, որ դիմակի ձեռքբերման գինը բարձրացել է, դրանց հիմնական ներկրողներն են Չինաստանն ու Ռուսաստանը: Այժմ, սակայն, ՏՄՊՊՀ նախագահն ուրախացնող լուրեր է հայտնում՝ կապվել են Չինաստանի պահեստների հետ, որ փորձում են արտահանում կատարել, Հայաստանին դիմակների գնառաջարկներ են ներկայացրել, երեկվա դրությամբ՝ 84 դրամով մեծածախի առաջարկ է եղել, այսինքն՝ գինն իջնում է:
Ծառայությունների հետ կապված խնդրին անդրադառնալով՝ Գևորգյանն ասաց, որ պարետատանը որոշակի ծառայությունների՝ օնլայն ռեժիմով իրականացման հարցն է լուծվում, օրինակ, ալկոգելերի օնլայն վաճառք է կատարվում:
«Ապրանքների գնման սահմանափակման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ դա ավելորդ անգամ պետք է մարդկանց ներսուդուրս անելու առիթ տա, փոխարենը հորդորում ենք գնումներ իրականացնել խելամտության սահմաններում»,- ասաց նա՝ միաժամանակ հայտնելով, որ ոչ պարենային ապրանքների՝ օճառի, զուգարանի թղթի և այլ ապրանքների պակաս նույնպես չկա, ուստի պետք չէ անհանգստանալ:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...