Ի՞նչ ֆիլմեր դիտել հունիսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Ի՞նչ ֆիլմեր դիտել հունիսին

20:33 06.06.2018

Հունիս ամիսն է, և շատերն արդեն վայելում են ամառային արձակուրդները: Կինոաշխարհում նույնպես եղանակն ու տրամադրությունը թեժ  է, բայց ոչ արձակուրդային: Այս ամսվա ընթացքում մի շարք կարևոր ու երկար սպասված ֆիլմերի պրեմիերաներ կան:

Դինոզավրերից սկսած՝ մինչև սիրելի Էսկոբար: SHANTNEWS-ը ձեզ է ներկայացնում հունիսյան ֆիլմերը:

«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2»

Ռեժիսոր` Խուան Անտոնիո Բայոնա

Գլխավոր դերերում` Քրիս Պրեթ, Բրայս Դալլաս Հովարդ, Ջեֆֆ Գոլդբլյում

Ֆիլմն այսօրվանից կարող եք դիտել երևանյան կինոթատրոններում:

Իսլա-Նուբլար  կղզում գործում է զվարճանքների այգի, որում բնակվում են նաև դինոզավրերը և իրենց ներկայությամբ այգում հաստատել են վայրի բնության կանոնները: Սակայն ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, քանի որ զվարճանքների այգու ղեկավարը, տարիներ առաջ անտեսելով այն  հանգամանքը, որ կղզում ակտիվ հրաբուխ կա, այնուամենայնիվ որոշել է կառուցել զվարճանքների այգին: Շուտով հրաբուխը արթնանում է և կղզու`  լավայի տակ հայտնվելու ռիսկը մեծանում է: Այգու ղեկավար Քլեր Դերինգը դինոզավրերին վարժեցնող Օուեն Գրեդիին խնդրում է վերադառնալ զվարճանքների այգի և փրկել դինոզավրերին:

«Ամառ»

Ռեժիսոր` Կիրիլ Սերեբրեննիկով

Գլխավոր դերերում` Տեո Յու, Ռոման Բիլիկ, Իրինա Ստարշենբաում, Յուլյա Աուգ և այլք։

Ֆիլմում ներկայացվում են Վիկտոր Ցոյի ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանը և «Կինո» խմբի ստեղծման պատմությունը: Դեպքերը ծավալվում են Լենինգրադում, 80-ականներին:

Պրեմիերան` հունիսի 7-ին։

«Ռեինկարնացիա»

Ռեժիսոր` Արի Աստեր

Գլխավոր դերերում` Թոնի Կոլլետտ, Գեբրիել Բիրն, Ալեքս Վուլֆ։

Մոր մահից հետո Էննի Գրեհեմի հանգիստ կյանքը խաթարվում է, և իր տանն անհասկանալի երևույթներ են տեղի ունենում: Ամեն օր իր ընտանիքի մասին նոր ու սարսափելի գաղտնիքներ են բացահայտվում, և Էննիի կյանքը մղձավանջի է վերածվում:

Պրեմիերան` հունիսի 7-ին։

«Սուպեր ընտանիք 2» մուլտֆիլմ

Ռեժիսոր` Բրեդ Բյորդ

Հերոսներին կրկնօրինակել են` Սեմուել Ջեքսոն, Քետրին Քիներ, Սոֆյա Բուշ, Հոլլի Հանթեր։

Արդեն սիրված «Սուպեր ընտանիքը» վերադառնում է նոր արկածներով:

Պրեմիերան` հունիսի 14-ին։

«Ապագայի աշխարհը»

Ռեժիսոր` Ջեյմս Ֆրանկո, Բրյուս Թերրի Չունգ

Գլխավոր դերերում` Ջեյմս Ֆրանկո, Սյուքի Ուոթերհաուս, Սնուփ Դոգ, Միլա Յովովիչ

Աշխարհը ապոկալիպսիսից հետո. ռիսկային, վտանգավոր և մռայլ կյանք: Այդ աշխարհում ապրող երիտասարդը փորձում է ամեն գնով մոր համար դեղորայք հայթհայթել:

Պրեմիերան` հունիսի 14-ին։

«Օուշենի 8 ընկերուհիները»

Ռեժիսոր` Գերի Ռոսս

Գլխավոր դերերում` Քեյթ Բլանշեթ, Էն Հեթուեյ, Սանդրա Բալլոք, Հելենա Բոնհեմ Քարթեր, Ռիհաննա։

Ֆիլմում գործողությունները ծավալվում են Ջորջ Քլունիի մամնավորած «Օուշենի 11 ընկերները» ֆիլմից հայտնի Դենի Օուշենի քրոջ շուրջ, որը նույնպես եղբոր նման իր ընկերուհիների հետ ծրագրում է մեծ կողոպուտ: Միս Օուշենն իր ընկերուհիների հետ որոշում է գողանալ Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցող նորաձևության ամենամյա մեծ ցուցադրությանը և ճաշկերույթին մասնակցող աստղերի թանկարժեք զարդերը:

Պրեմիերան` հունիսի 21-ին։

«Էսկոբար»

Ռեժիսոր` Ֆերնանդո Լեոն դե Արանոա

Գլխավոր դերերում` Խավիեր Բարդեմ, Պենելոպա Քրուզ, Փեթեր Սկարսգարդ։

Ֆիլմը նկարահանվել է Պաբլո Էսկոբարի սիրուհու հուշերի հիման վրա: Ներկայացվում է նարկոաբարոնի կյանքի պատմությունը:

Պրեմիերան` հունիսի 14-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP