Արշավիր Ղարամյանին պետնախարար նշանակելու որոշում չկա․ Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Արշավիր Ղարամյանին պետնախարար նշանակելու որոշում չկա․ Արայիկ Հարությունյան

16:21 06.06.2018

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը»,- այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Արդեն նախկին պետնախարարի խոսքերով, սակայն, նման որոշում չկա, այլ որոշում է լինելու։ Նրա խոսքերով՝ այսօր հրաժարական տված գեներալները՝ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, լեգենդար մարդիկ են, հարգանքի արժանի և վաստակ ունեցող։

Արայիկ Հարությունյանը երկար տարիներ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը։ Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո այդ պաշտոնը վերացվեց։ Դրանից հետո կառավարության ղեկավար դարձավ նախագահը, իսկ Արայիկ Հարությունյանին վստահվեց պետնախարարի պաշտոնը, և նա զբաղվում էր տնտեսական բլոկի կոորդինացմամբ։

Այսօր առավոտյան Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից, իսկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր հրաժարականի և ընդհանրապես կադրային փոփոխությունների հարցը վաղուց էր քննարկվում՝ հրաժարականը պայմանավորված չէ Արցախում տեղի ունեցած ցույցերով ու բողոքի ակցիաներով։ Այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման տարիներին Արցախում զգալի զարգացում է ունեցել տնտեսությունը։

Քաղհասարակության զարգացումը նույնպես զգալի է եղել, ըստ Հարությունյանի, սակայն գոհացնող չի եղել, ինչը ցույց են տալիս նաև այս օրերի ցույցերը։ Նախկին պետնախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը, իր իսկ խոսքերով, կաշկանդված է եղել այս հարցերին միջամտելու գործում։ Հիմա՝ իր հրաժարականից հետո, նա մտադիր է կուսակցության ղեկավարի պաշտոնում աշխատել այս ուղղությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP