Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում. Վարազդատ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում. Վարազդատ Կարապետյան

11:18 28.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի ամբողջ սերունդ անցնում է։ Ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում։

Վերջին օրերին անընդհատ հիշում եմ պապերիս։

Հիմա, առավել քան երբեք։

Իմ պապերը չկան վաղուց, բայց քոնը, քոնը ապրում է ու տեր կանգնում մեր մեղքերին, մեր կասկածները փարատում, մեր հոգնած գլխին տեղ անում, անխոս կիսում մեր տանջանքը։

Ու էլի մտքումս պտտվում է անվերջ Աղասի գրած էս իրական մարդու՝ պապի պատմությունը։

Տեր կանգնենք մեր պապերին, թե չէ… անտեր կմնանք։

Արի ընձի տար

Ինքը ձախ ոտքից կաղ էր: Ինչպես բոլոր կաղ մարդիկ, շատ կարևոր պահերին աշխատում էր ինչ-որ տարածություն առանց կաղալու քայլել: Հետո քթի տակ թեթև ժպտում էր ու սահուն վերադառնում սովորական քայլքին: Ոտքը դեռ քառասունքի մեջ անվերականգնելի այրվել էր: Խորթ մայրը բարուրը գցել էր չհանգած թոնրի մեջ, որ վառվի, վերանա, թե` չի էլ եղել: Մշահոտից գտել, հանել, փրկել էին: Ասել էին` չի ապրի: Ապրել էր: Էդ ժամանակ երևի դատ-դատաստան չէր եղել: Խորթ մորը մի երկու քոթակ էին տվել, ու նա իր ձեռքով թոնիրը գցած բարուրը մի կարճ շրջան պահել, տեր էր կանգնել: Հետո ով ասես մերություն էր արել իրեն: Ես չգիտեմ նրանցից ով էր մոր պես մերություն արել, ով` խորթ մոր պես, բայց ինքը ոչ մեկից չէր բողոքում:

Ո՞նց էր առանց պատռված երակի տրոփյունի պես տաք պաչի ապրել, մեծացել: Ապրելն իր հերթին: Ո՞նց էր դարձել էդքան բարի, էդքան զորեղ, էդքան արդար, էդքան հեղինակավոր, էդքան ճիշտ:

Մենք, որ մեր գոյությամբ մի մշահոտի պարտական տոհմի վերջին թողարկումներից էինք, էս այրված ոտքի ու անմեր մնալու պատմությունն իմացանք հենց էն տարիքում, երբ մորը կորցնելու միակ այլընտրանքը չապրելն էր: Էդ տարիքում առողջ ու երջանիկ տղա-էրեխեքը զարգացող տաղանդի ողջ ուժով այլանդակություններ են ստեղծագործում և իրականացնում, ու կերած անօգուտ ծեծերի քանակը երբեմն երկու անգամ գերազանցում է արած այլանդակություններին: Էս պատմությունը մեզ պատմեցին էն ժամանակ, երբ այլանդակության մեր հարաճուն միտումները տարածվել էին ընդհուպ թոնրի պատմությունը ու անհամար փորձերից արդեն հայտնի էր, որ ծեծը չի օգնում: Մորեխին ծխել սովորեցնելուց, լուցկու հատիկներից բոմբ սարքել-պայթեցնելուց, կայանած մեքենայի անիվին մեխով տախտակ հենելուց ու դրանց բոլորի համար մեկիկ-մեկիկ ծեծ ուտելուց չհագեցած` մի տարօրինակ այլանդակություն էլ տանն էինք գտել: Երեկոյան, երբ ինքը կաղ ոտքը համաչափ թխկացնելով, բարձրանում էր աստիճաններով, մտնում իր ննջասենյակ ու փակում էր դուռը, մենք` չհանգած թոնրից մազապուրծ այլանդակներս, ոտնաթաթերի վրա սահում ու հոմերական քրքիջը փորում խեղդած, հանգրվանում էինք ննջասենյակի դռան հակառակ կողմում: Ողջ օրն ու կյանքը հաղթական ապրած, ամեն չլուծվող հարցի լուծումն իմացող, իր միջավայրի անքննարկելի հեղինակություն, ոչ մի բանից չվախեցող, փոքր մարմնով ու հսկա սրտով վաթսունամյա էդ մարդը քնելուց առաջ բարձրաձայն խոսում էր իր մոր հետ, որին երբեք չէր տեսել.

– Մերիկ ջան, էսօր մե քիչ հիվնդցել եմ: Մերիկ ջան, երևի մրսցրել եմ ընձի: Մերիկ ջան, ընչի՞ ընձի թողիր, գնացիր …

Բոլոր նախադասությունները պարտադիր սկսվում էին «մերիկ ջան»-ով ու ամեն ցածր, մրմնջաձայն «մերիկ ջան»-ի հետ մենք` ճակատագրից միանգամայն անվճար ու անհատույց մերիկ նվեր ստացած լակոտ-լուկուտներս, հերթական այլանդակ ծիծաղի նոպան մի կերպ էինք դեպի ներս ուղղորդում: Հետո, երբ երկար լռում ու համոզվում էր, որ ձեն-ձուն չկա, հատկապես գորովանքով, բառերը մեկիկ-մեկիկ շոյելով շարունակում էր.

– Մերիկ ջան, կարոտցել եմ քեզի: Մերիկ ջան, արի ընձի տար:

Հետո հսկա տոհմի անպարտելի առաջնորդը, չոքը քարին խփած տղայի պես, բարձրաձայն հեկեկում էր ու քնում: Արյունը երակներումս սառում էր նրա լացից…»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթեր

10:25 16.07.2025

Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթեր

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայիսի 7-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվող 45-ամյա տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու […] ...

Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջը

10:00 16.07.2025

Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում՝ Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների», երեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են […] ...

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

09:50 16.07.2025

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

Սպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

09:40 16.07.2025

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

BACK_TO_TOP