Մեր կենսական անվտանգությունը զիջման ենթակա չէ, և մենք հետքայլի տեղ չունենք. Տաթևիկ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Մեր կենսական անվտանգությունը զիջման ենթակա չէ, և մենք հետքայլի տեղ չունենք. Տաթևիկ Հայրապետյան

13:22 02.04.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ապրիլյան պատերազմին: Հայրապետյանը գրել է.

«4 տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեց՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ադրբեջանի կողմից սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմը ի ցույց դրեց մեր աննկուն համառությունը և միասնականությունը ցանկացած պահի կանգնելու հանուն հայրենիքի պաշտպանության և ազատ ապրելու իրավունքի։

Ցավոք, մենք ունեցանք նաև մարդկային անդառնալի կորուստներ, հավերժ փառք բոլոր նրանց, որոնք կյանքն անգամ չխնայեցին մեր խաղաղ գոյությունը պաշտպանելու համար։ Նրանց սխրանքը պարտավորեցնող է մեզանից յուրաքանչյուրի համար՝ մաքսիմալ ջանք ու եռանդ ներդնել հանուն հայրենիքի զարգացման և երկու հայկական պետությունների հզորացման։ Մեր կենսական անվտանգությունը զիջման ենթակա չէ, և մենք հետքայլի տեղ չունենք։ Խաղաղություն բոլորիս»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

10:38 16.07.2025

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 16-ի 08։00 դրությամբ

10:30 16.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 16-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ կազմել է 18.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ ...

Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթեր

10:25 16.07.2025

Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթեր

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայիսի 7-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվող 45-ամյա տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու […] ...

Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջը

10:00 16.07.2025

Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում՝ Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների», երեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են […] ...

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

09:50 16.07.2025

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

Սպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

09:40 16.07.2025

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...

BACK_TO_TOP