ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը` ԱՄՆ-ի հայ համայնքի վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը` ԱՄՆ-ի հայ համայնքի վիճակի մասին

12:45 03.04.2020

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջև ծառացած խնդիրների մասին, ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև COVID19-ի հետագա տարածման դեմ պայքարում ԱՄՆ հետ համագործակցությանը:

Խոսելով ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված դեսպանության ջանքերի մասին՝ դեսպան Ներսեսյանը նշել է․

«Համաճարակի բռնկումից ի վեր, մենք համակողմանիորեն աջակցել ենք մեր քաղաքացիներին։ Նախ կոչ ենք արել, և՛ արտաքին գործերի նախարարությունը, և՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, կամավոր կերպով գրանցվել և հաշվառվել մեր հյուպատոսական համապատասխան ծառայություններում, որպեսզի մենք կարողանանք անմիջապես կապ հաստատել մեր քաղաքացիների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Ցավոք, ոչ բոլորն են գրանցվել այս ընթացքում։ Սակայն նրանց, ովքեր գրանցվել և մեզ հետ կապ էին հաստատել, անմիջապես օգնել ենք մեր գործառույթների շրջանակներում և մեր հնարավորությունների սահմաններում։ Մասնավորապես, այս ընթացքում մեր կողմից կազմակերպվել է Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում սովորող 15 հայ ուսանողների վերադարձը, ինչպես նաև Այովա նահանգից մի խումբ հայ ուսանողների վերադարձը Հայաստան։ Նույնը նաև բազմաթիվ այլ քաղաքացիների պարագայում. ովքեր զանգահարել և կապ են հաստատել մեզ հետ, կարողացել ենք անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական աջակցություն տրամադրել»։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև դեռևս ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների խնդրին․

«Մենք կարողացել ենք մեր ուսանողներին՝ թե՛ մեր ուժերով, թե՛ տեղի համայնքի աջակցությամբ ցուցաբերել համակողմանի աջակցություն: Այս պահի դրությամբ մեզ հետ կապի մեջ են տարբեր նահանգներում գտնվող 24 ուսանողներ: Գիտեք, որ բոլոր չվերթները, որով հնարավոր էր մեկ կամ երկու կանգառով վերադառնալ Հայաստան, արդեն դադարեցվել են:

Բոլորի հետ, ում տվյալները հաշվառվել են դեսպանությունում, 24-ժամյա ռեժիմով կապի մեջ է հյուպատոսը, գրանցում է նրանց բոլոր խնդիրները։ Այս պահին ուսանողների մեծամասնությունը գտնվում է կամպուսում, և դեռևս օգտվում է իրենց կրթաթոշակներից։ Նրանց բոլոր խնդիրները փորձում ենք օպերատիվ կերպով հասցեագրել և ցուցաբերել աջակցություն։

Նաև Պետքարտուղարության կողմից կազմակերպված «Flex» ծրագրով տարբեր նահանգներում են գտնվում 37 աշակերտներ։ Ծրագրի կազմակերպիչների և ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է, որ առավել անվտանգ է նրանց կեցությունն առայժմ շարունակել ԱՄՆ-ում՝ այն ընտանիքներում, որտեղ գտնվում են, քան նրանց վերադարձնել Հայաստան։ Հետևաբար, բոլորի հետ մշտական կապի մեջ ենք և ցանկացած հարց առաջանալու դեպքում փորձում ենք հնարավորության շրջանակում տեղում անմիջապես հասցեագրել այն»։

Անդրադառնալով հայ-ամերիկյան փոխգործակցությանը՝ Վարուժան Ներսեսյանը, մասնավորապես, նշել է.

«Այս իրավիճակի հենց սկզբից մշտապես կապի մեջ ենք եղել ԱՄՆ պատկան մարմինների հետ, պարբերաբար իրականացվել են խորհրդակցություններ, փոխանակվել է տեղեկատվություն և ամերիկյան կողմը մի քանի օր առաջ արդեն հայտարարեց ՀՀ-ին տրամադրվող 1 միլիոն 100 հազար դոլարի չափով օգնության մասին, ինչի համար մենք, բնականաբար, շատ շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին»։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև ԱՄՆ հայ համայնքում առկա իրավիճակը․

«Մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ քաղաքացիները և ամերիկահայ համայնքը։ Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱՄՆ Արևելյան ափի Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, հայկական բոլոր առաջատար կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ և տեղեկատվության պարբերական փոխանակում ենք իրականացնում։ Ցավոք, հայաշատ համայնքները գտնվում են թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան ափում հենց այն նահանգներում, որոնք ամենահուժկու հարվածն են ստացել կորոնավիրուսից. խոսքը Կալիֆորնիայի և Նյու Յորքի նահանգների մասին է։ Այս պահի դրությամբ, Կալիֆորնիայում միայն մեկ մահվան դեպքի մասին է հայտնի: Մենք մեր համայնքի տարբեր կազմակերպություններից պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում և փորձում հասկանալ՝ ինչ իրավիճակ է տիրում հայկական համայնքներում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

15:56 05.07.2025

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

BACK_TO_TOP