14:21 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 4-ին, կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն է անցկացրել:
Վարչապետը նշեց, որ համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և Կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականություն վարելն է:
«Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա, իհարկե, այն պահից սկսած, երբ դա համաճարակի առոմով կդառնա հնարավոր: Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այդ գործիքը՝ դա կապիատալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու ծավալների հնարավոր մեծացումն է: Այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է 2 մասի՝ 1-ինը պարետատան գործունությունն է, որի առաջ դրված է խնդիր, երբեմն իրար հակասող, վարակի հետագա տարածումը կանխելը կամ հսկողության տակ առնելը և օր առաջ պայման ստեղծել, որ օր-օրի ավելի շատ հիմնարկներ կարողանան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, չբերի համաճարակային նոր բռնկման», – ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն ընդունել է 9 հակաճգնաժամային միջոցառում, որից 5-ը սոցիալական բնույթի է, 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց չեն կարող պնդել, որ այս պահին կարողացել են տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որ այս պահին ունեն աջակցության կարիք: Միջոցաառումների մշակումը շարունակվում է, և կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով:
Վարչապետն իր խոսքի սկզբում ներկայացրել է այս պահին աշխարհում գրանցված վարակակիրների, մահերի ու առողջացածների տվյալները, համաձայն որի՝ այսօր աշխարհում կա 1 119 000 հաստատված դեպք, արձանագրվել է 59 245 մահ և 229 338 մարդ առողջացել է:
Հայաստանում այս պահին 770 դրական ախտորոշված դեպք, 7 մահ, 43 առողջացած է, և 720 մարդ գտնվում է բուժման մեջ, չնայած մեծամասնությունը` ավելի քան 500 մարդ, որևէ բուժում չի ստանում: Նրանք նույնիսկ ջերմություն չունեն, բայց վարակի տարածումը կանխելու նպատակով մեկուսացված են:
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...