19:54 07.06.2018
Ե՞րբ հասարակությունը կզգա կառավարության աշխատանքի արդյունքը, ո՞րն է կախարդական փայտիկը,- լրագրողներն այսօր հարցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը Հայաստանում զրկված է կոռուպցիոն պարտավորություններից: Կախարդական փայտիկն այն է, որ խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ: Կախարդական փայտիկն այն է, որ չկան մենաշնորհներ «դե յուրե» և շուտով չեն լինի «դե ֆակտո»: Այսինքն՝ սրանք խնդրներ են, որոնք չեն լուծվել 25 տարի, որովհետև «կախարդական փայտիկ» չկար:
Էս խնդիրները լուծվել են, լուծվում են, նշանակում է՝ «կախադական փայտիկ» կա: 20 տարի շարունակ բոլորը պնդում էին, որ հնարավոր չէ, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա, որ էս իշխանությունը չի հեռանա, որ հնարավոր չէ ժողովրդի միջոցով իշխանափոխություն անել, պետք է պայմանավորվել սրա հետ, նրա հետ, պետք է պայմանավորվել խոշոր բիզնեսի հետ, պետք է խնդրել, որ ֆինասավորեն: Այսինքն՝ էդ ամեն ինչը, որ տեղի է ունեցել, նշանակում է, որ«կախադրական փայտիկ» կա, և «կախարդական փայտիկը» շարունակելու է իր հրաշարար գործունեությունը:
Ի տարբերություն նախորդ կառավարության՝ մենք ունենք «կախարդական փայտիկ», և բոլոր խնդիրները հերթով լուծելու ենք: Իհարկե՝ ոչ բոլոր խնդիրները՝ միանգամից: էդ «կախարդական փայտիկի» ազդեցությունն այսօր իր վրա զգում է ժողովուրդը: Էնպես չի, որ նրա զգացողություները կապված են միայն «հաց ու պանրի» հետ: Ազգային ժողովում չեն հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության ծրագրի համատեքստում խոսել երջանկության մասին: Որովհետև սովոր են, որ կառավությունը ժողովրդին դժբախտություն է բերում, և, իհարկե, զարմանալի է, որ կա կառավարություն, որը խոսում է ժողովրդի երջանկության իրավունքը հնարավոր դարձնելու մասին»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աժ նիստից հետո կայացած ասուլիսում:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...