Ովքեր են հայտնիների ժառանգները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Ովքեր են հայտնիների ժառանգները

19:28 26.09.2017

20-րդ դարում այս մարդիկ հասել են իրենց հայտնիության գագաթնակետին, վաստակել են լավ կամ վատ համբավ և իրենցից հետո թողել են պատմություն և ժառանգներ: ShantNews-ը պարզել է, թե ինչո՞վ են զբաղվում հայտնիների ժառանգները:

Ռայլի Կիո-Էլվիս Փրեսլիի թոռնուհին

Էլվիս Փրեսլիի և Պրիսցիլլա Փրեսլիի թոռնուհին է: Սկսնակ դերասանուհի է, հայտնի է դարձել «Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհ ֆիլմից:

Էլիսոն Լե Բորժ- Ալեն Դելոնի թոռնուհին

Էլիսոնին կարող եք տեսնել երկնագույն կղզի ֆիլմում, բայց վերջին շրջանում նա հիմնաակնում հանդես է գալիս, որպես մոդել:

Էմմա Ֆեռեր- Օդրի Հեփբորնի թոռնուհի

Էմման ուսանողուհի է, համալսարանում արվեստաբանություն է սովորում և բոլորովին վերջերս սկսել է հանդես գալ որպես մոդել:  

ՈՒնա Չապլին- Չառլի Չապլինի թոռնուհին

Ունան շատերին արդեն ծանոթ է «Գահերի խաղը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Ռոբ Ստարկի կնոջը: Նա ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան և արդեն ակտիվ գործունեություն է ծավալում համաշխարհային կինոասպարեզում:

Թոմաս և Պոլ Այնշտայն- Ալբերտ Այնշտայնի ծոռները

Բժիշկ Թոմաս Այնշտայնն ավարտել է բժշկական համալսարանը և այժմ Լոս Անջելոսում ղեկավարում է սեփական ամբուլատոր վիրաբուժության կլինիկան: Ազատորեն տիրապետում է 4 օտար լեզվի:

Իսկ նրա եղբայր Պոլը հայտնի ջութակահար է: Այժմ բնակվում է Ֆրանսիայում:

Դրի Հեմինգուեյ- Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին

Հաջողակ մոդել և դերասանուհի: Դրին համագործակցում է Gucci-ի, Valentino-ի, H&M-ի, Ժան Պոլ Գոթիեի և այլ նորաձևության տների և բրենդների հետ:

Քրիս Էվանս- Իոսիֆ Ստալինի թոռնուհին

Քրիսը Ստալինի դուստր՝ Սվետլանա Ալիլույեվայի և Ուիլիամ Պետերսի կրտսեր դուստրն է:  Ի սկզբանե նրան ծնողները անվանել են Օլգա, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում աղջիկը փոխել է անունը: 2011-ին Քրիսը Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է.

«Իմ մայրը ամբողջ կյանքի ընթացքում փորձում էր ապրել իր կյաքով, ցանկանում էր այնպես անել, որ իրեն չասոցացնեն իր հոր հետ: Քանի որ նրա համար նողկալի էր իր հոր կենսագրությունը»:

Դիանա Վիդմայեր Պիկասո- Պաբլո Պիկասոյի թոռնուհին

Դիանան հայտնի նկրաչի և նրա երիտասարդ սիրուհի՝ Թերեզա Վալտերի դստեր՝ Մայա Պիկասոյի աղջիկն է: Դիանան պատմաբան է և գործունեությունն է ծավալում ժամանակակից արվեստում: DWP Editions հետաքննական ընկերության տնօրենն է և զբաղվում է արվեստի անհայտ գործերի մասին ինֆորմացիայի հավաքագրմամբ:

Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP