Իրանում Ռամադանի հետ կապված զանգվածային միջոցառումները չեն կայանա. Ալի Խամենեի. RUPTLY – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Իրանում Ռամադանի հետ կապված զանգվածային միջոցառումները չեն կայանա. Ալի Խամենեի. RUPTLY

19:26 09.04.2020

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մուսուլմանական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում զանգվածային միջոցառումներ չեն կայանա: Այս մասին հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը:

Հեռուստաուղերձի ընթացքում Իրանի գերագույն ղեկավարը երկրի քաղաքացիներին նաև կոչ է արել աչալուրջ լինել արևմտյան լրատվամիջոցների իրականացրած քարոզարշավի նկատմամբ:

«Կորոնավիրուսի խնդրի պատճառով մենք չպետք է անտեսենք մեր թշնամիների հյուսած դավերը»,- ասել է Ալի Խամենեին:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների՝ Իրանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 66.220 դեպք, որոնցից 4110-ը՝ մահվան ելքով: 32.309 մարդ բուժվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համլետ Մանուկյանը` Համաշխարհային  ունիվերսիադայի չեմպիոն

20:08 26.07.2025

Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն

Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։ ...

SHANTNEWS

20:00 26.07.2025

SHANTNEWS

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել  է

19:55 26.07.2025

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, […] ...

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

19:50 26.07.2025

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

Մեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և […] ...

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

19:40 26.07.2025

«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

Սերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […] ...

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

19:32 26.07.2025

Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին

Թաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...

BACK_TO_TOP