Անթույլատրելի է ապրանքների շրջանառության արգելքը անգամ պանդեմիայի պայմաններում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Անթույլատրելի է ապրանքների շրջանառության արգելքը անգամ պանդեմիայի պայմաններում. Փաշինյան

14:00 10.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը պանդեմիայի շրջանակներում և վերջում պատրաստակամություն հայտնել այս աշնանը Հայաստանում ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ պանդեմիան հաղթահարված կլինի:

«Մենք ապրում ենք դժվար ժամանակներ, և պետք է անել հնարավոր ամեն բան, որ մեր կազմակերպությունը ոչ մի վայրկյան չխաթարի իր բնականոն աշխատանքի ռիթմը: Մենք ողջունում ենք նման կերպով հանդիպման անցկացումը բոլոր հարթակներում: Ես ցանկանում եմ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը կորոնավիրուսի և պանդեմիայի շրջանակներում:

Առաջին հերթին ուզում եմ նշել, որ իրավիճակը Հայաստանում գտնվում է հսկողության տակ, մարտի 16-ից գործում է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտինային ռեժիմ: Մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության մեջ: Երեկվա դրությամբ ունեցել ենք 937 վարակվածության դեպք, 149 առողջացած և, ցավոք, 11 մահ:

Վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունը շատ թեթև է արտահայտված, նույնիսկ առանց ախտանշանների, բայց մենք չենք թուլացնում հսկողությունը և մտադիր ենք խստացնել հսկողությունը նաև թեստավորման քանակի ավելացմամբ: Այս պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ և օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ռուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Ուզում եմ նշել, որ Հայաստանը իր հնարավորությունների չափով պատրաստ է ԵԱՏՄ-ի գործընկերներին աջակցություն ցուցաբերել: Երկրորդ՝ ուզում եմ հայտնել, որ ՀՀ կառավարությունը 9 փաթեթ է ընդունել ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման համար, ինչպես հասարակության, այնպես էլ բիզնեսի համար: Մասնավորապես, մենք առանձնացրել ենք 50 մլն դոլար՝ օգնության համար: ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության կարգավորման և ծանր ճգնաժամային վիճակների հետևանքները հաղթահարելու համար:

Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը և դեռ որքան կձգվի այս պանդեմիան, և որքան խորը կլինի ճգնաժամը, ինչպիսին կլինի համաշխարհային տնտեսության վարքագիծը այդ պայմաններում: Մենք կարծում եք, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ-ի շրջանակում ազատ առևտրի անխափան աշխատանքը, անթույլատրելի է ապրանքների շրջանառության արգելքը անգամ պանդեմիայի պայմաններում:

Բացի դրանից՝ ծայրահեղ կարևոր է ապահովել պայմաններ բեռնափոխադրումների իրականցման համար, անխափան բեռնափոխադրումը ԵԱՏՄ-ում առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար, ռուս-վրացական սահմանը այս պլանում ունի ռազմավարական նշանակություն մեզ համար:

Վերջապես, ինչպես տեսնում ենք, անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթների վճարումների մասնաբաժնի ավելացման համար: Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը նաև ճգնաժամի պայմաններում»,- ասել է վարչապետն իր ելույթում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP