13:04 14.04.2020
Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և դրանցից օգտվելու կարգը:
«Այս պահին հաստատվել է 11 ծրագիր՝ 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը սոցիալական ծրագրեր են: Գիտեք, որ միջոցառումները համարակալել ենք: Ծրագրերից 4-րդը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատանքից ազատված մայրերին, 6-րդը մասնավոր սեկտորում աշխատանքից ազատվածներին է վերաբերում, 7-րդը՝ հղի կանանց, որ չեն աշխատում և նաև ամուսինը չի աշխատում, 8-րդը տուժած ոլորտների աշխատակիցների համար է, որոնք դեռ գրանցված են, բայց աշխատանքի չեն հաճախում ստեղծված իրավիճակից ելնելով, 9-րդը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում և 11-րդը երեկ է հաստատվել կառավարության կողմից, և վերաբերում է բնական գազի և էլեկտրաէներգիայի վճարներին: Այս ծրագրից շուրջ 220 000 բաժանորդ կօգտվի»,- ասաց նախարարը:
Նախարարը ներկայացրեց ծրագրերի իրականացման մանրամասները: Մասնավորապես, 4-րդ ծրագրով, որով փոխհատուցման չափը 100 000 դրամ է, ընթացքի մեջ է: Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ: Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում է բանկում:
6-րդ ծրագրով ևս փոխանցումները իրականացված են: Շահառուների թիվը 6 723-ն է:
4-րդ միջոցառման շահառուների ցանկը, որը վերաբերում է հղի կանանց, թարմացվում է, 7-րդ ծրագրի շրջանակը ընդլայնվել է և այստեղ ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որ չեն աշխատում և որոնց ամուսինը ազատված է աշխատանքից, այլ նաև նրանք, ում ամուսինը չի աշխատել մարտի 30-ի դրությամբ: Ծրագրի շահառու հանդիսանում է 5957 քաղաքացի, բայց ցանկը նորից թարմացվում է:
8-րդ ծրագրի համար, որից կարող են օգտվել այս փուլում տուժած համարվող ոլորտների աշխատակիցները, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատողներ են, 1 ժամում ավելի քան 45 000 դիմում է ստացվել, որից 27 000-ը հաստատվել է: Շահառուները ընդհանուր 1.8 մլրդ դրամի չափով աջակցություն կկարողանան ստանալ արդեն այսօր: Այս ծրագիրը ևս շարունակվում է, դիմումների հիման վրա է իրականացվում:
9-րդ ծրագիրը, որ անչափահաս երեխաներին է վերաբերում, դիմումների ընդունումը երեկ է մեկնարկել: Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է: Համակարգը այս պահին ժամանակավորապես դադարեցվել է սխալներ թույլ չտալու համար: Վերջին երկու ծրագրերի դեպքում նաև հրապարակվելու է շահառուների ցանկը:
Հիշեցնենք, որ նախորդ ծրագրերի դեպքում դիմում գրելու անհրաժեշտություն չկար:
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...