Ինչպե՞ս է արքայական ընտանիքը նշել Զատիկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Ինչպե՞ս է արքայական ընտանիքը նշել Զատիկը

13:00 14.04.2020

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները ապրիլի 12-ին առանձին նշել են Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Կարանտինի պատճառով բոլորը գտնվել են իրենց նստավայրերում: Միևնույն ժամանակ, թագավորական ընտանիքի անդամները սոցիալական ցանցերում շնորհավորել են քաղաքացիներին տոնի կապակցությամբ:

Այսպիսով, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ուղերձը հրապարակվել է Instagram-ի և Twitter-ի թագավորական օգտահաշիվներում:

Նորին մեծությունը, մասնավորապես, խոսել է լույսի մասին, որը կհաղթահարի խավարը, այն հույսի մասին, որը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը:

Թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, կնոջ՝ Քեյթ Միդլթոնի և երեք երեխաների հետ տոնը նշել է ընտանեկան շրջապատում՝ Քենսինգթոնյան պալատում:

«Բոլորիդ մաղթում ենք երջանիկ, երջանիկ Զատիկ»,- Instagram-ում գրել է ամուսնական զույգը:

 

View this post on Instagram

 

Wishing you all a safe and happy Easter ?? #StayHomeSaveLives

A post shared by Kensington Palace (@kensingtonroyal) on

Նրանք նաև հիշեցրել են ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին:

Ապրիլի 12-ին Instagram-ում շնորհավորական ուղերձ է տեղադրվել նաև արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի կողմից:

Ուելսի արքայազնը Զատիկին առցանց կարդացել է Ավետարանը:

 

 

View this post on Instagram

 

Wishing you all a very Happy Easter. Today you can listen to The Prince of Wales reading the Gospel for Easter Day services hosted online by Westminster Abbey and Canterbury Cathedral. Despite having closed their doors, @westminsterabbeylondon and @no1cathedral will lead prayers for Christians who find themselves separated from their churches during this special Eastertime. The Prince recorded a reading of John 20: 1-18 earlier this week, which relates the story of Jesus’ resurrection. The reading can be heard in both a podcast by Westminster Abbey and a video Eucharist service from Canterbury Cathedral. Visit @westminsterabbeylondon and @no1cathedral to find out where to listen.

A post shared by Clarence House (@clarencehouse) on

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան, իր Instagram-ում տեղադրել է գարնանային ծաղիկների մի քանի լուսանկար և հետևորդներին մաղթել ուրախ Զատիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP