Հվ. Կորեայում, չնայած կորոնավիրուսին, խորհրդարանական ընտրություններ են անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Հվ. Կորեայում, չնայած կորոնավիրուսին, խորհրդարանական ընտրություններ են անցկացվել

10:50 16.04.2020

Հարավային Կորեայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Մուն Չժե Ինի Դեմոկրատական կուսակցությունը 300-տեղանոց խորհրդարանում կունենա 180 մանդատ՝ այսպիսով 60 մանդատով ավելացնելով իր տեղերը:

CNN-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության այս հաջողությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ նախագահ Մունի ձեռնարկած միջոցառումներով: Դա բարձրացրել է նրա վարկանիշն ընտրողների շրջանում:

Հարավային Կորեայում ընտրություններն անցել են խիստ հսկողության պայմաններում: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ընտրողներն ընտրատեղամասեր են եկել դիմակներով, կանգնել են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Կատարվել է բոլորի ջերմաչափում, այնուհետև՝ ձեռքերի ախտահանում: Այս ընթացակարգերից հետո ընտրողները ստացել են քվեաթերթիկ և կարողացել են քվեարկել ռետինե ձեռնոցներ հագնելուց հետո:

37,5C-ից բարձր ջերմություն ունեցողներին տարել են հատուկ առանձնացված տարածք՝ բոլորից հեռու քվեարկելու համար:

Ընտրողներն, ըստ ամենայնի, չէին վախենում կորոնավիրուսով վարակվելուց. ընտրություններին մասնակցությունը կազմել է 66 տոկոս, ինչը վերջին 16 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Ի դեպ, Հարավային Կորեայում ընտրությունները երբեք չեն հետաձգվել: Նույնիսկ 1952թ.-ի Կորեական պատերազմի ժամանակ երկրում նախագահական ընտրությունները կայացել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

BACK_TO_TOP