Աշոցքում վթարային շենքում փլուզում է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+12.7 oC

Աշոցքում վթարային շենքում փլուզում է գրանցվել

13:40 23.04.2020

Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ:

«Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, իսկ երկրորդ հարկից էլ ևս 20 քմ հատված այս պահին կախված է ներքև ու առաջիկայում ենթակա է փլուզման: Շենքի մոտակայքով անցուդարձը խիստ վտանգավոր է, մենք տարածքը սահմանազատել ենք անվտանգության ժապավենով, բարեբախտաբար, տուժածներ չկան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հովհաննես Կոբելյանը:

Ըստ փրկարարի՝ 1967 թվականին կառուցված երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը 1500 քմ է, եղել է Աշոցքի դատարանի նախկին  շենքը, գրեթե երկու տասնամյակ չի շահագործվում, դարձել է վթարային, բայց վթարայնության մասին հավաստող փաստաթուղթ չկա:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը ևս  հավաստեց, որ շենքը վթարային է, փլուզման ենթակա, բայց ուսումնասիրություն կատարելու մասին հավաստող փաստաթղթեր չեն պահպանվել:

«Նման շինություններում 10 տարին մեկ պետք է ուսումնասիրություններ անցկացվեն, բայց համայնքապետարանում նման փաստաթուղթ չկա: Շենքը համայնքային ենթակայության է, բայց պայմանագրով ու անհատույց օգտագործման իրավունքով տարիներ առաջ տրամադրվել է Երկրապահ կամավորական միության Աշոցքի գրասենյակին: Նկատելով  վտանգավորությունը` Երկրապահները նույնպես տարածքից դուրս են եկել: Հիմա պետք է այդ պայմանագրի լուծարման գործընթաց սկսվի, որպեսզի մենք իրավունք ունենանք շենքն ապամոնտաժելու»,- նշեց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ կառույցը վերակառուցելու և հետագա շահագործման համար նպատակահարմար չէ, գտնվում է համայնքի կենտրոնում և խիստ վտանգավոր է համայնքի բնակիչների համար:

«Շենքի մի կողմում գտնվում է դպրոցը, իսկ հետնամասում՝ զբոսայգին: Ճիշտ է հիմա դասեր չկան, և բնակիչներն էլ մեկուսացման մեջ են, և անցուդարձը շատ չէ, բայց արտակարգ դրությունից հետո բնակիչները կգան այգի զբոսնելու, երեխաներն ու ուսուցիչները դպրոց, և հնարավոր է փլուզման հետևանքով դժբախտ պատահարներ գրանցվեն: Հիմա քննարկում ենք շենքն ամբողջությամբ ապամոնտաժելու հարցը: ԵԿՄ-ի հետ ունեցած պայմանագրի հարցը կարգավորելուց հետո կփնտրենք այնպիսի ընկերության, որ զբաղվում է վթարային շինությունների քանդման աշխատանքներով, կդիմենք իրենց, եթե հետաքրքրեց կառույցը, ապա օրենքով սահմանված կարգով գործընթացը կմեկնարկի, մենք համայնքի միջոցներով նման ծախսեր կատարելու հնարավորություն չունենք»,- ասաց Կարեն Մանուկյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP