Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Ադրբեջանի «հերթական հաղթանակի» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝ Ադրբեջանի «հերթական հաղթանակի» մասին

15:11 09.06.2018

«Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ, կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Հասրաթյանը նշել է, որ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են հաճախակի.

Այն ինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով: Ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում իր նպատակին… Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=497251280690883&id=100012180459090

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

13:15 12.08.2025

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

13:09 12.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

Երևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

12:53 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

BACK_TO_TOP