10:15 03.05.2020
Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ուսումնամեթոդական մի ձեռնարկ, որը նախատեսված է երաժշտական ուսումնարանների, քոլեջների ուսուցիչների ու Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինների դասախոսների ու սաների համար: Ձեռնարկը վերնագրված է «Ռիթմ- թելադրություններ», իսկ հեղինակը գյումրեցի կոմպոզիտոր,Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Բելա Հովհաննիսյանն է: Նման ձեռնարկ ունենալու գաղափարն ու անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթից հետո, երբ մասնակիցներին ռիթմի թելադրություն գրելու առաջադրանք է տրվել:
«Ես սոլֆեջիո և հարմոնիա էի դասավանդում «Գոհար» երաժշտանոցում: Վանաձորում «Օդեսա -Վանաձոր», միջազգային մրցույթ կազմակերպվեց. ընթացքում տնօրինությունն առաջարկեց ի թիվս մյուս թելադրությունների գրել նաև ռիթմի թելադրություն: Այստեղ խնդիր առաջացավ. մեր ձեռքի տակ նման ձեռնարկ չկար, գուցե ռուսականն իրենք ունեին, որ հանձնարարեցին, բայց հայկականը չկար: Եվ ես որոշեցի իմ մեթոդներով երեխաների հետ աշխատել և քանի որ կոմպոզիտոր եմ և ստեղծագործում եմ, մտածեցի ռիթմային պատկերների ստեղծման վրա աշխատել, աշխատեցի, կիրառեցի դասապրոցեսում և արդյունքում մեր գյումրեցի սանը միջազգային մրցույթում ստացավ առաջին մրցանակը»,- ռիթմի թելադրությունների ձեռնարկ ստեղծելու իր գաղափարի մասին խոսեց Բելա Հովհաննիսյանը:
Կոմպոզիտորը Հայաստանում եզակի ձեռնարկի ստեղծմանը ձեռնամուխ է եղել 2019-ի մարտից, աշխատանքներն ավարտել է մի քանի ամիս անց: Նախատեսված էին հանդիպումներ ու քննարկումներ երաժշտագետների ու մասնագետների հետ, որոնք երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով այդպես էլ չեն կայացել, բայց աշխատության մասին իրենց հեղինակավոր կարծիքներն են հայտնել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը:
«Իր տեսակի մեջ ձեռնարկը նորույթ է և գլխավորապես վերաբերում է մի այնպիսի խնդրի, որը, որպես կարևոր երաժշտատեսական հանգուցային խնդիր, դրվում է դպրոցների, քոլեջների սաների և Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնում սովորողների առջև: Այն բաղկացած է տարբեր աստիճանի բարդություններ ներկայացնող 500 թելադրություններից, որոնք, ըստ իրենց նպատակահարմարության, զետեղված են յոթ մասերում: Աշխատանքի նպատակը վաղ տարիքից սովորողի մոտ ռիթմի հանդեպ վերաբերմունքի սրումն ու արժևորումն է, նրա դերի և նշանակության կարևորության մեծացումը»,- իր կարծիքն է հայտնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը:
«Ուսումնական ձեռնարկում մանրակրկիտ գրառված և ներկայացված են այնպիսի տարրեր, որոնք բնորոշ են ստեղծագործողին: Գրքում զետեղված թելադրություններում առկա են մետրոռիթմիկ հնարքներ, որոնք հեշտացնում են սովորողի ռիթմական ընկալումը: Ի տարբերություն թկթկոցի կամ հարվածային գործիքների՝ այստեղ դաշնամուրի կիրառումն արդարացված է, այն ցույց է տալիս հնչյունի ճշգրիտ տևողությունը: Թելադրությունների բարդացումը հասնում է երկձայնի, որով էլ ընդհանրացվում է ուսումնամեթոդական ձեռնարկը»,-իր գրախոսականում այսպես է արտահայտվել ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը:
Նոր ու բացառապես հայկական ռիթմի թելադրությունների ձեռնարկ ստեղծելիս Բելա Հովհաննիսյանը որևէ նմանատիպ ձեռնարկից չի օգտվել. անգամ ռուսական կամ եվրոպական տարբերակները ձեռքի տակ ունենալու հնարավորություն չի եղել: 11 տարի Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում գործիքագիտություն ու պարտիտուրի ընթերցում դասավանդող երաժիշտը ցանկացել է ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը կլինի զուտ հայկական ու որևէ մեկին չկրկնող:
«Ընդհանրապես կարևոր է, որ տևողությունը ճիշտ պատկերվի, չափի տևողությունը երեխան կարողանա ճիշտ ընկալել` ութերորդական է, երկու քառորդ, թե քառորդ: Մենք դա հարվածային գործիքների միջոցով անել չէինք կարողանում, երեխան չէր կարողանում դա ընկալել և գրել: Դա հիմա անում ենք մեկ նոտայի օգնությամբ, թելադրվում է դաշնամուրի միջոցով, բայց դա արդեն երեխան չի պատկերի հնգագծի պատկերում, այլ արվում է նեյտրալ բանալիի մեջ»,- ռիթմի իր նոր ձեռնարկն այսպես է նկարագրում ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Բելա Հովհաննիսյանը:
Ուսումնամեթոդական ձեռնարկը քննարկվել ու հաստատվել է ԵՊԿ-ի գիտական խորհրդի կողմից: Ըստ հեղինակի՝ սոլֆեջիոյի դասաժամերին ռիթմի զգացողությունը հիմնականում դասավանդվում է նաև ծափերի և դադարների միջոցով, բայց դա այնքան էլ արդյունավետ միջոց չի համարվում ռիթմի թելադրություն գրելիս ռիթմային պատկերները ճշգրիտ արտապատկերելու ժամանակ:
«Երբ որ մենք ծափ ենք տալիս, մենք չգիտենք այդ ծափը ութերրորդական է, քառորդ է, թե՝ երկու քառորդ: Ես առաջարկել եմ նվագել դաշնամուր մեկ նոտայով, բայց տարբեր նոտաներ. մասնագետները կհասկանան՝ ինչ եմ ասում: Այստեղ մենք ինտոնացիան հանում ենք, և երեխան արդեն սկսում է գրել ռիթմը որպես հենց ռիթմ, իսկ երբ որ ես ծափ եմ տալիս, նա չի հասկանում՝ ես վերջում որքան երկար պահեցի այդ ծափը, կամ դադարը որքան տևեց»,-ասաց Բելա Հովհաննիսյանը:
Գյումրեցի կոմպոզիտորը սիմֆոնիկ, կամերային, էստրադային ու վոկալային գործերի հեղինակ է: Ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ և Ջազային պետական նվագախմբերի կատարմամբ, նաև՝ եվրոպական մի քանի երկրներում: «Ռիթմ-թելադրությունների» ուսումնամեթոդական ձեռնարկը տպագրվել է օրեր առաջ`300 օրինակով, երբ պարետի թույլտվությամբ տպարանները վերսկսեցին իրենց աշխատանքը: Առաջիկայում հեղինակն իր անձնական միջոցներով հրատարակած ձեռնարկն անվճար կտրամադրի հանրապետության բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...