21:57 02.05.2020
Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ լցակայանի աշխատակիցը տեղում մահացել է:
«Պայթյունը տեղի է ունեցել հենց գազ լիցքավորելու ժամանակ, «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ չի բռնկվել, բայց ավտոմեքենայի հետնամասն ու սրահը պայթել են, մասերի բաժանվել, ամբողջ տարածքում մեքենայի բեկորներն են տարածվել»,-SHANTNEWS.am-ին փոխանցեց Աշոցքի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ Հովհաննես Կոբելյանը:
Բացի «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայից, պայթյունի հետևանքով էական վնասներ է կրել նաև հարևանությամբ լիցքավորվող մեկ այլ ավտոմեքենա:
«Վնասվել են դռները, ապակիները փշրվել են, մեքենայի թիթեղը ծռմռվել է»,- նշեց Հովհաննես Քոբելյանը։
Պայթյունի հետևանքով մահացած քաղաքացին Մեծ Սեպասար համայնքի բնակիչ, 1980 թվականին ծնված Միքայել Թովմասյանն է, որն աշխատում էր գազալցակայանում որպես լիցքավորող: Վնասվածքներ ստացած այլ քաղաքացիներ չկան:
«Տրամադրություն չունեմ, մահացածը համադասարանցիս էր, գյուղից գալիս, աշխատում էր գազալցակայանում: Այսօր էլ հենց լիցքավորելու ժամանակ պայթյուն է եղել, ինքն էլ ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է»,- ասաց Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...