19:04 10.06.2018
Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 մլրդ դրամի վնաս: Քննարկումներ կան, սակայն այս պահին ժամանակավրեպ է վերջնական տեսակետ ու որոշում հայտնելը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, մասնավորպես՝ եկամտային հարկի մասով: Նա հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախկինում էլ ասվել է, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմամբ:
«Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ վարչարարական գործիքների ներդրմամբ փորձենք այդ բյուջետային կորուստները փոխհատուցել: Դա այդպես չի լինի, հնարավոր չէ: Այսինքն՝ հիմա մասնագիտական քննարկումները շարունակվում են, և մենք պիտի ասենք՝ հանրությունը պատրաստ է արտոնությունները կրճատել, թե՝ ոչ »,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նկատեց, որ ինքը՝ որպես հարկային մասնագետ, կողմ է արտոնությունների կրճատմանը, սակայն, ըստ նրա, այս խնդիրը բախվում է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի հետ:
Ինչ վերաբերում է հարցին, որ, եթե եկամտային հարկը մինչև 20 տոկոսը 150 հազար դրամ եկամտի դեպքում իջեցում լինի, ապա պետական բյուջեն ֆինանսական ի՞նչ կորուստ կունենա, Անանյանն ասաց՝ եկամտահարկի իջեցման պարագայում բյուջեի վնասը կլինի 47-52 միլիարդ: «Դա հիպոթետիկ է, մենք իրավունք չունենք ռեալ 47-52 մլրդ անկում թողնել՝ ասելով, որ կարող է լավ լինել, հարկային մուտքեր կլինեն և այլն: Նման ռիսկի մենք չենք կարող գնալ»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...