Սյունիքում անցկացվել է Ոչխարների խուզման 4-րդ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Սյունիքում անցկացվել է Ոչխարների խուզման 4-րդ փառատոնը

19:16 10.06.2018

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում հունիսի 9-ին, տեղի ունեցավ Ոչխարների խուզման ամենամյա՝ թվով չորրորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։

Փառատոնին մասնակցեցին մարզի  12 համայնքների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Ռոմանոս Սարգսյանը, որը որպես մրցանակ ստացավ ձիու թամբ, խուզի մկրատ, խուզի մկրատի սրիչ եւ պատվոգիր: Նա ոչխարը խուզել էր 2 րոպե 30 վայրկյանում: Մյուս բոլոր մասնակիցները եւս ստացան պատվոգրեր: Այս մասին հայտնում է news.am-ը:

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնի ծրագիրն ընդգրկել էր ոչխարների՝ արդեն ավանդական դարձած ձեռքով խուզման մրցույթ, տեղական համայնքների եւ արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, լարախաղաց: Այս տարի փառատոնի հյուրերի համար ծրագրվել էին բազմաթիվ անակնկալներ եւ հագեցած միջոցառումներ:

Մասնավորապես, հրավիրվել էին Մեծ Բրիտանիայից եւ հարեւան Վրաստանից փորձառու խուզ անողներ, որոնք առաջին անգամ Հայաստանում ցուցադրական դասընթաց են անցկացրել Փառատոնի մասնակիցների եւ հյուրերի համար:

Կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ուտեստների, խմիչքների եւ հուշանվերների վաճառքից բացի, նաեւ իրականացվել է համտես:

Հրավիրված պաշտոնատար անձանց թվում էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

Համերգով հանդես է եկել The Time Project խումբը,  կազմակերպվել են ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, իսկ մրցանակաբաշխության արարողությունից հետո տեղի է ունեցել շուրջպար:

«Ոչխարների խուզում» փառատոնն անցկացվում է եւ լայն ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ այլն, սակայն ի տարբերություն այդ երկրների, որտեղ ոչխարներին խուզում են մեխանիկական սարքերով, Սյունիքում խուզումն իրականացվեց ավանդական ձեւով` մկրատով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP