Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են

16:11 04.05.2020

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են։ ՀՖՖ Շիրակի մարզային ներկայացուցչությունը մարզի գյուղերում հավաքագրել էր պատանիների, որոնց հետ մարզումներ էին անցկացվում և հիմա՝ արտակարգ դրության պայմաններում, մարզումները դարձել են հեռավար։

Սոցիալապես անապահով 40 երեխաների հատկացվել են գնդակներ և ուսուցողական տեսանյութերի սկավառակներ, իսկ որպես մարզադաշտ, այս օրերին երեխաների համար ծառայում են իրենց իսկ տների բակերը։

«Սոցիալական ցանցերի միջոցով երեխաներին ուղարկում եմ անհատական պարապմունքների մասին տեսանյութեր։ Երեխաները համապատասխան վարժությունները կատարում են, ուղարկում ինձ։ Սա օգնում է, որ երեխաները չդադարեցնեն մարզումները։ Բավական դժվարությամբ ենք հավաքագրել Շիրակի մարզում 300 երեխա և հիմա փորձում ենք նրանց ոգևորել և լավ մարզավիճակում պահել։ Շիրակի մարզի 16 գյուղերում ենք խմբեր ձևավորել։ 12 գյուղերում գրեթե ավարտին է մոտենում արհեստական խոտածածկով 12 մարզադաշտի շինարարությունը։ Սա ՈՒԵՖԱ-ի ծրագիրն է, որով նախատեսվում է առաջիկա 5 տարում միայն Շիրակի մարզում 50 մարզադաշտ կառուցել»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՖՖ Շիրակի մարզային ներկայացուցիչ Գագիկ Տեր-Գևորգյանը։

Շիրակի մարզի Ազատան գյուղում երկու մարզադաշտ կա։ ՀՖՖ մարզային ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել գյուղապետի հետ, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը համաձայնել է մարզադաշտերը տրամադրել գյուղում ֆուտբոլի դպրոց հիմնելու համար։

16 գյուղերում, որտեղ խմբեր են ձևավորվել, կատարվելու է, այսպես ասած, «սելեկցիա»։ Ընտրվելու են լավ տվյալներ ունեցող երեխաները, որոնք կդառնան Ազատանի ֆուտբոլի ապագա դպրոցի սաները։ Արտակարգ դրության պայմաններում այս ծրագիրը, ըստ Գագիկ Տեր-Գևորգյանի, առայժմ հետաձգվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

12:36 07.05.2025

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

12:28 07.05.2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

12:22 07.05.2025

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

ՀՀ  կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

12:15 07.05.2025

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

12:07 07.05.2025

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...

SHANTNEWS

12:00 07.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP