19:11 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Շիրակի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ: Նրանցից մեկն էլ Պերճ Թադևոսի Սողոյանն էր Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից:
Նրա թոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ պապի մասին:
«Պապիկս մասնակցել է Ստալինգրադի մարզի ազատագրման մարտերին: Նրա երկու ավագ եղբայրները մեկնել էին պատերազմ ու չէին վերադարձել: Ասում էր, որ ինքը գնացել էր եղբայների ու հորեղբայրների վրեժը լուծելու, հետո մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, տեղափոխվել Բելառուս, ճանապարհին զինվորներին տեղափոխող գնացքը ռմբակոծվել է: Պապիկս ասում էր, որ այդ ժամանակ մանթաշցի իր զինակից ընկերներից մեկը մահացել է, հետո, երբ պատերազմն ավարտվել ու վերադարձել է, գնացել է Մանթաշ, տեսակցել մահացած ընկերոջ ծնողներին ու հայտնել, թե նա որտեղ է թաղված»,- պատմում է Հովհաննեսը:
Պերճ Սողոյանը նաև պատմել է, որ եղել է նաև մարշալ Բաղրամյանի զինվորներից մեկը ու կռվել նրա հրամանատարությամբ առաջ շարժվող 51-րդ բանակի շարքերում:
«Պապիկս մեծ հպարտությամբ էր նշում, որ եղել է Բաղրամյանի զինվորն ու անձամբ է տեսել նրան: Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանել է շտաբ, իսկ պապիկս հերթապահ է եղել։ 1945թ. ապրիլն է եղել, երբ առաջին անգամ տեսել է Բաղրամյանին, որն ազդեցիկ ելույթ է ունեցել: Տպավորվել է Բաղրամյանի ասածներից մեկը. «Գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»։
Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպում է պատերազմից հետո՝ Կիրովականում, երբ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Գալիս է, մասնակցում է Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը, պապիս ցույց տալով Բաղրամյանին, ասում է, որ նրա զինվորն է եղել։ Պապս մոտենում և կրկնում է այդ խոսքերը, որ ընդմիշտ իր ուղեղում էին դաջվել: Բաղրամյանը հուզվում և փաթաթվում է պապիս: Հետո, երբ գալիս էր Հայաստան, միշտ հանդիպում էին»,– հիշում է Հայրենական մեծ պատերազմի վետերանի թոռը:
Պերճ Սողոյանը հայրենի գյուղում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, հետո ավարտել է Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցն ու կամավոր մեկնել ռազմաճակատ։ Կռվել է Ղրիմում, Բելառուսում, Էստոնիայում, Քյոնիքսբերգում, Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման համար մղվող մարտերին է մասնակցել։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ։ Հասել է մինչև Բեռլին: Հայրենիք վերադառնալուց տարիներ անց դառնում է Կոմերիտմիության Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարը, սովորում Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
Ցուցաբերած բացառիկ խիզախության համար պատերազմի վերերանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, շքանշանների:
Գնահատելով Պերճ Սողոյանի վաստակն ու գիտելիքները՝ 1992թ. սպարապետ Վազգեն Սարգսյանը նրան գործուղում է Արցախ։ Վետերանը օգնում է այն ժամանակ դեռ նոր կազմավորվող բանակին Բերդաձորում, նշանառուներին փոխանցում է իր հարուստ մարտական փորձն ու խորհուրդները։
Պերճ Սողոյանը մահացել է 2014թ. նոյեմբերի 22-ին, Երևանում, հուղարկավորվել է Հայրենյացում:
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...