15:56 11.05.2020
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ի՞նչ հարցեր են տրվել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարապետյանին հարցերի մի ամբողջ փաթեթ է տրվել այն մասին, թե իր վարչապետության ժամանակ՝ 2016-2018թթ. ինչ աշխատանքներ են կատարվել:
«Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Ինչո՞ւ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձևավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը. մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանն այնքանով, որքանով նա պատասխանեց մեր բոլոր հարցերին»,- ասաց նա:
Հարցին՝ Կարապետյանը պնդե՞ց դիզվառելիքի որակի հետ կապված իր հայտնի հայտարարությունը, Քոչարյանը պատասխանեց.
«Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում: Հանձնաժողովը երբ այդ հարցը տալիս է, ունի նաև այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություններ: Ես կարևորում եմ զինվորականների տված պատասխանները, փաստաթղթային բազան: Այս պահին Ապրիլյանի հետ կապված ամենամեծ տեղեկատվությունը գտնվում է ԱԺ շենքում և այս սենյակում»:
Ի վերջո, արդյո՞ք Ապրիլյանի օրերին եղել է անորակ դիզվառելիք: Այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանը միայն նշեց, որ հենվում է այն զինվորականների պատասխանների վրա, որ եղել են մինչև Կարեն Կարապետյանը, շատ կարևոր է համարում ՊԲ հրամանատարի բացատրությունը:
«Մի գնահատական էլ տամ ՊԲ սպայակազմի հետ կապված. ես կիսում եմ, այս պահին կարող եմ վստահաբար ասել՝ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքան կարողացել է, բայց դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա այնպիսի եզրակացություն, որը ներառում է նաև ձեզ հուզող հարցերը: Մեզ համար կարևոր է՝ ինչ հանձնարարություններ է տվել այդ ժամանակվա վարչապետը: Կարապետյանը այդ տեսակետը հայտնել է 2017 թ. մարտի 1-ին և մարտի 13-ին, մեզ հետաքրքիր էր՝ կառավարությունն այդ տեսակետների հետ կապված ինչ հանձնարարական է իջեցրել իրավապահներին»,- ասաց նա:
Արդյո՞ք հանձնաժողովը հրավիրելու է գլխավոր դատախազին, Քոչարյանը պատասխանեց՝ գլխավոր դատախազին կհրավիրեին, եթե տեղեկատվության բազայի վրա ավելացնելու բան ունենային: Հանձնաժողովի նախագահը նշեց՝ հրավիրյալների ցանկի մեջ ունեին նաև Հովիկ Աբրահամյանի անունը:
«Այսօրվա կտրվածքով չեմ կարծում, թե այն ժամանակվա կառավարության գործողությունները լրացուցիչ մի բան ավելացնելու են, բայց եթե շատ եք ցանկանում, մենք աշխատանքի վերջում եթե ունենանք ժամանակ, կհրավիրենք: Բայց Հովիկ Աբրահամյանի մասով որոշում չունենք: Կարեն Կարապետյանի կառավարությունը ձևավորվել է Ապրիլյան դեպքերից հետո, ուստի, բացի տնտեսականից, նաև անվտանգային խնդիրները պետք է լինեին առաջնահերթություն»,- նշեց նա:
Քոչարյանը նկատեց՝ հանձնաժողովի նկատմամբ այլ վերաբերմունք է ձևավորվել նաև նախկին պաշտոնյաների շրջանում, քանի որ պարզ է՝ այն քաղաքական նպատակներ չի հետապնդում:
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...