17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր:
Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա աշխատավարձը վճարելու են 80 տոկոսով, ինչպես վճարում են անաշխատունակության թերթիկով:
«Աշխատանքի վերադառնալ մեզ թույլ չէին տալիս, մենք մեկուսացումից առաջ և հետո երկու անգամ թեստ ենք հանձնել, պատասխանները եղել են բացասական, մարզպետարանի առողջապահության վարչությունից պահանջում էին, որ հանձնենք նաև երրորդ թեստը, բայց մենք բոյկոտեցինք: Օրենքը լավ գիտեինք, որ պետք է երկու թեստ հանձնենք: Վարչությունից ասում էին, որ մինչև երրորդ թեստը չհանձնեք, աշխատանքի չգաք, նախարարի հրամանն է, բայց մեզ գրավոր ոչ մի փաստաթուղթ ցույց չէին տալիս, միայն բանավոր էր ամեն ինչ: Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր աշխատակիցներս չհանձնեցինք, որովհետև եթե երկու թեստավորման արդյունքները բացասական են, մենք իրավունք ունենք անցնելու աշխատանքի ու եկանք աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Մարալիսկի առողջության կենտրոնի ընտանեկան բուժքույր Աննա Այվազյանը:
«Երկրում ինֆեկցիոն համաճարակային իրավիճակ էր, բայց մեր բուժաշխատողները ոչ մի բանով պաշտպանված չէին՝ ո՛չ ձեռնոցներ ունեինք, ո՛չ ախտահանիչներ, աշխատում էինք ամբողջ օրը, ժողովուրդը տագնապի մեջ դիմում էր պոլիկլինիկա, ու մենք առանց պաշտպանվելու սպասարկում էինք բնակիչներին»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:
Առողջության կենտրոնի բուժաշխատողների խոսքերով՝ մեկուսացումից հետո իրենց կամքով եկել են աշխատանքի, չնայած այն բանին, որ բժիշկներից ու բուժաշխատողներից մի քանիսը դեռ բուժում է ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Մեր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին խնդրել են, որ գար աշխատանքի ու հիմնարկը գցեր կարգի, եկանք, բացեցինք բուժհաստատությունը, ախտահանեցինք, մեզ տրամադրվել են արտահագուստ ու ախտահանիչ միջոցներ, մյուս մուտքերի դռները փակել ենք, հիմա գործում է միայն մեկ մուտք: Բնակիչները մեզ հետ շփումից չեն խուսափում, երեկ հերթ էր գոյացել ծննդատան դիմաց, կոնսուլտացիայի եկածները բուժզննություն էին անցնում, շաքարային դիաբետով հիվանդները առավոտյան ժամը 09.00-ից մինչև 16.30 իրենց դեղերն են ստացել: Այսօր հոգեմետ դեղեր ենք բաց թողել, շտապօգնության մեր աշխատողներն են արդեն հերթի կանգնում, Արթիկն ու Գյումրին այլևս չի սպասարկում, չորս հերթափոխով ենք աշխատում»,- ասել է Արմինե Այվազյանը:
Աշխատակիցների աշխատավարձը տրամադրվելու է 80 տոկոսով, անաշխատունակության թերթիկներ են պահանջում հաշվարկի համար, բայց թե այս պայմաններում ով և ինչպես է այդ թերթիկները տրամադրելու առողջության կենտրոնի աշխատակիցներին, հայտնի չէ:
«Առողջապահության նախարարությունն ու պարետատունը հայտարարեցին, որ պետք է կորոնավիրուսի պատճառով հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին վճարվեն աշխատավարձերը 100 տոկոսով, մենք ստանում ենք մինիմալ՝ 68000 դրամ, մենք պահանջում ենք կա՛մ ամբողջական վճարում, կա՛մ թող մեզ ցույց տան փաստաթղթային հրամանը, որ իրավունք ունեն վճարելու 80 տոկոսով»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:
Հիմա աշխատանքի է վերադարձել Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը, որը մինչ այս, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից, իսկ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը բուժում ստանալուց հետո գտնվում է մեկուսացման մեջ:
«Ես այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փոխարինողն եմ մինչև մայիսի 14-ը, իմ հրամանը եղել է ամսի 7-ից: Քանի որ ես նախկինում աշխատում էի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ու գործին ծանոթ էի, ինձ կանչեցին, որ հիմնարկը աշխատացնեմ, մինչև ներկայիս պաշտոնակատարը գա աշխատանքի: Այս պահին աշխատակազմից աշխատանքի է եկել 51 հոգի, մյուսները գտնվում են ինֆեկցիոնում և ինքնամեկուսացման մեջ: Թե ինչից են բողոքում աշխատակիցներն ու ինչ են պահանջում, տեղյակ չեմ, զանգահարեք մարզպետարան»- SHANTNEWS.am-ին հայտնել է Վռամ Մելիքյանը:
Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի վերադարձը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով, և նրա հետագա պաշտոնավարումը կախված կլինի ներկայիս պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի առողջական վիճակից:
«Ներկայիս պաշտոնակատարը վարակվեց կորոնավիրուսով ու բուժում էր ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, հիմա տնային մեկուսացման մեջ է և նրան ինչ-որ մեկը պետք է փոխարիներ, կնիքը պետք է մեկին հանձնվեր: Հովսեփյան Անուշն ինքը առաջարկեց նախկին պաշտոնակատարին, որովհետև նա ծանոթ էր գործընթացին, մինչև ինքը դուրս գա աշխատանքի: Վաղը պիտի Անուշ Հովսեփյանին նմուշառում կատարենք, եթե պատասխանը եղավ բացասական, կանցնի իր պարտականությունների կատարմանը, եթե դրական, ուրեմն նոր որոշում կկայացնենք»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Առողջության կենտրոնի աշխատանքի վերսկսամանն անդրադառնալով՝ առողջապահության բաժնի պետը նշել է, որ, որպես այդպիսին, գործունեությունը դադարեցնելու հրաման չի էլ եղել, և ժամանակավոր փակվելը պայմանավորված էր զուտ ստեղծված իրավիճակով:
«Դադարեցման մասին հրաման չի եղել: Երբ նման իրավիճակ ստեղծվեց, մարզպետը կապվեց պարետատան հետ ու հարցրեց, թե ինչ իրավական կարգավորում է նախատեսված նման դեպքերում, պատասխանեցին, որ ոչ մի իրավական կարգավորում չկա, ոչ մի որոշում չտվեցին, որ դադարեցվում է այսքան ժամանակով: Քանի որ աշխատակիցների մի մասը տնային ինքնամեկուսացումից դուրս էր եկել ապրիլի 30-ին, ևս մեկ շաբաթ էլ մեկուսացած մնաց, պետք է երրորդ անգամ թեստ հանձնեին ու հրաժարվեցին, մենք երկուշաբթի օրվանից գնացինք վերաբացման, իսկ շտապօգնությունը աշխատեց կիրակի օրվանից»,- հայտնել է առողջապահության բաժնի պետը:
Անդրադառնալով բուժաշխատողների՝ երրորդ անգամ թեստավորում անցնելու պարտադրանքին ու դա միայն բանավոր իրենց ներկայացնելու հարցին, Լեյլի Ասատրյանը հայտնել է, որ դա արվում էր զուտ իրենց ու բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով և այդ պահանջը ներկայացվել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:
Բուժաշխատողների՝ աշխատավարձերի 80 տոկոսի վճարման խնդրին անդրադառնալով՝ Լեյլի Ասլանյանը նշել է, որ դա կարգավորվում է օրենքով ու կառավարության որոշումներով, և ոչ ոք այս դեպքում ինքնագործունեությամբ չի զբաղվել:
«Ապրիլի 17-ից Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցվեց, աշխատակիցների մի մասը տեղափոխվեց ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժման, մի մասը հյուրանոցում մեկուսացվեց, իսկ կոնտակտավորներն էլ տնային ինքնամեկուսացման ենթարկվեցին: Կան իրավական կարգավորումներ, որոնք սահմանում են, թե 14 օրերի համար այս մարդկանց ինչպես պետք է վճարենք: Հիմա բոլոր բուժաշխատողներին պետք է տրվի անաշխատունակության թերթիկ, այս դեպքում դա պետք է տրամադրի իրենց թերապևտը, քանի որ մյուս բժիշկները դեռ բուժման և մեկուսացման մեջ են, և նրանք նման դեպքում պետք է ստանան աշխատավարձի 80 տոկոսը»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ իրավական ակտերը եղել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ և հիմա էլ դրված են ներկայիս պաշտոնակատարի սեղանին:
Մարալիկի առողջության կենտրոնը 17 օր չի աշխատել, կատարողական չունի, բայց ՀՀ առողջապահության նախարարությունն ամբողջական ֆինանսավորումը հաստատությանը կհատկացնի: Այս ընթացքում կենտրոնին են տրամադրվել նաև ախտահանիչ միջոցներ, դիմակներ ու ձեռնոցներ, ինչը հնարավոր է եղել լուծել մարզպետարանի առողջապահության վարչության ու բարերարների հետ համագործակցության շնորհիվ:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...