Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+11.31 oC

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է

14:06 21.05.2020

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է։ Երեխայի առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնեմ, որ 2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել էին Երևան: Առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ»,- գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղարը։

 

https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2359856314315596

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP