Վրաստանն ու Լիտվան կվերականգնեն օդային հաղորդակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Վրաստանն ու Լիտվան կվերականգնեն օդային հաղորդակցությունը

23:20 22.05.2020

Wizz Air-ը կվերսկսի կանոնավոր թռիչքները Վիլնյուսի և Քութաիսի միջև: Այս մասին պայմանավորվել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրտավան և Լիտվայից ժամանած նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչունասը։

Զրույցի ընթացքում վրացի նախարարը խոսել է հուլիսի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկների հմար սահմանները բացելու Վրաստանի մտադրության մասին և հավաստիացրել, որ անվտանգության առումով Վրաստանում կստեղծվեն համաճարակաբանական անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Նախարարն ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և զբոսաշրջային կառույցների ուղեցույցները    Վրաստանում լիարժեք կպահպանվեն», – ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոլդովայի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե է նշանակել հոկտեմբերի 20-ին

20:22 16.05.2024

Մոլդովայի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե է նշանակել հոկտեմբերի 20-ին

Մոլդովայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին նշանակել է Եվրամիությանը հանրապետության միանալու վերաբերյալ սահմանադրական հանրաքվե։ Նման որոշում են կայացրել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները նիստում, որը հեռարձակել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում: Մայիսի 14-ին հաղորդվել էր, որ Մոլդովան և Եվրամիությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կկնքեն արդեն հաջորդ շաբաթ։ Քիշնեւը կուժեղացնի Բրյուսելի հետ […] ...

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:50 16.05.2024

Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ […] ...

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

18:12 16.05.2024

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը դեռևս ծանր է. Պելեգրինին կարճատև այցով եղել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բժիշկներն ասացին, որ ես կարող եմ նրան շատ կարճ ժամանակով այցելել: Իհարկե, վիճակը դեռ շատ ծանր է»,- լրագրողներին ասել է Պելեգրինին Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի մոտ տեղի […] ...

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

15:37 16.05.2024

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Մայիսի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ տիկին Վո Թի Ան Սուանին: Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա […] ...

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 16.05.2024

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։ ...

BACK_TO_TOP